Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»ԱՄՆ-ի ընտրություններում հաղթում է Դեմոկրատական կուսակցությունը. The New York TimesՊեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Հասարակություն

Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան

Պաշտոնապես ազդարարվել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի բացումը․  Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը,  գրողներ, հրատարակիչներ, ընթերցասեր հանրության ներկայացուցիչներ։

Գրքի երևանյան 9-րդ փառատոնի թեման լեզուն է՝ որպես քաղաքակրթության հիշողությունը ամբարող և փոխանցող միակ երևույթ։

Փառատոնն իրականացվում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով փառատոնի բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ծրագրային ընդգրկվածությունը հնարավորություն է տալիս փառատոնի երեք օրերին լիարժեք խոսել ամենակարևոր թեմաների շուրջ՝ քննարկել և արձանագրել, որ քաղաքը կարդում է։

«Փառատոնը տարեցտարի զարգանում է, ապրում  իր սեփական կյանքով՝ ընդլայնելով սահմաններն ու աշխարհագրությունը, բերելով նոր համագործակցություններ, որոնք նպաստում են նոր շուկաների նվաճմանը: Փառատոնը մեզ համար նաև ընթերցանության կարևորությունն ընդգծելու հրաշալի հնարավորություն է,  հատկապես որ  ԿԳՄՍ նախարարությունն այս ուսումնական տարին հայտարարել է Ընթերցանության տարի, որը մեկնարկում ենք Գրքի Երևանյան միջազգային փառատոնով։  Ժամեր առաջ  այս դահլիճում քննարկել ենք՝ ինչպես խթանել ընթերցանությունը դպրոցում»,- ասել է նախարարը։

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանը մասնակցում է  սովորողների գնահատման Պիզա (PISA) միջազգային ծրագրին, որով չափվում է 15 տարեկանների ընթերցանության որակը․ հետազոտության արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում։ Այն, ըստ նախարարի, կտա ելակետային տվյալներ՝ հասկանալու անելիքներն ընթերցանությունը զարգացնելու ուղղությամբ։

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ ընթերցանությունը կրթական համակարգի բաղադրիչ լինելուց զատ՝  նաև կենսակերպ պետք է դառնա․ «Ընթերցանությունն այն հիմնական մեթոդն է, որի միջոցով կարողանում ենք անձնային զարգացում ապրել։ Ուրախ եմ, որ Գրքի երևանյան միջազգային փառատոնի հեղինակությունը տարեցտարի ընդգծվում է նաև միջազգային գործընկերների շրջանում, և հուսով եմ, որ ընդլայնվող կապերն ու գործընկերությունը հավելյալ խթան կդառնան մեր երկրում գրահրատարակչության,  գրական  գործունեության զարգացման համար»։

Նա առանձնակի կարևորել է փառատոնի անցկացումը մարզերում՝ որպես շարունակական քաղաքականություն․ նախորդ տարվա փորձը ցույց է տվել, որ թե՛ Գյումրիում, թե՛ Կապանում փառատոնը սպասված էր: Այս տարի փառատոնը կհյուրընկալվի Մեղրիում՝ որպես 2026 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:

Ներկաներին ողջունել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում կարդալը հատկապես առաջնային է։ Նա հիշատակել քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող բազմաթիվ մշակութային ծրագրեր և ընդգծել՝ բոլոր նախաձեռնությունները եկել են հենց այն համոզմունքից, որ մշակույթը գերկարևոր է։

Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը հակիրճ ներկայացրել է փառատոնի վերջին 3 տարիների ձեռքբերումները: Ըստ այդմ՝ փառատոնը դարձել է միջազգային՝ ընդգրկվելով Վերսոպոլիս համաեվրոպական պոեզիայի հարթակում։

Փառատոնի շրջանակում մեկնարկել է  նաև հրատարակիչների Fellowship ծրագիրը, կատարվել է գրական մրցույթների համակարգի փոփոխություն․ հանրապետական գրական մրցույթը դարձել է անանուն։ Ստեղծագործությունները ներկայացվում են բացառապես կոդավորված համակարգով՝ հնարավորինս բացառելով հեղինակի ինքնության ազդեցությունը գնահատման վրա։

Բացման արարողությանը հաջորդել է Ռուբեն Հախվերդյանի «Խոսքեր» գրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ:

Գրքի երևանյան միջազգային փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 6-ը Հանրապետության հրապարակում: Փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում, մասնակցում են գրողներ և հրատարակիչներ 13 երկրից:

Գրքի ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում են շուրջ 60 կազմակերպություններ, գրքերը վաճառվելու են 20-40 տոկոս զեղչով:

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետրանն է։