Ռոնալդուն և Մեսսին կարող են միասին խաղալ
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող են կրկին մրցել միմյանց դեմ։ Այս մասին գրում է ESPN Argentina-ը։
Ըստ աղբյուրի՝ Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը պլանավորում է հրաժեշտի խաղ անցկացնել իր հայրենիքում։ Խաղը, ինչպես սպասվում է, կկայանա դեկտեմբերի 19-ին։
euro-football.ru-ի հաղորդմամբ, լուրերը վկայում են, որ Տևեսը պլանավորում է հրավիրել մոտ 60 խաղացողի, որոնց հետ խաղացել է։ Հյուրերի թվում կարող են լինել Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Ուեյն Ռունին, Անդրեա Պիրլոն և շատ այլ աստղեր։
Տևեսը 42 տարեկան է։ Նա պաշտոնապես թոշակի է անցել 2022 թվականի հունիսին։