Պենտագոնում զանգվածային ստուգումներ են սկսվել
ԱՄՆ ԶՈւ շուրջ 50 զինվորական և քաղաքացիական աշխատակից ստուգում է անցել՝ ԶԼՄ-ներում գաղտնի տեղեկատվության արտահոսքի հետաքննության շրջանակում, հայտնում է The New York Times-ը։
Զանգվածային ստուգումները անցկացվել են օգոստոսին՝ ամերիկյան հեռահար հրթիռների և Patriot հակահրթիռային համակարգերի պաշարների կրճատման մասին հրապարակումներից հետո։
«ԱՄՆ կառավարության քննիչները դիմել են արտակարգ քայլի», — գրում է թերթը։
Պենտագոնում հայտարարել են, որ չեն մեկնաբանում ներքին կադրային հարցերն ու հետաքննությունները։ Միևնույն ժամանակ գերատեսչության ներկայացուցիչ Շոն Փարնելը ընդգծել է, որ իշխանությունները լրջորեն են վերաբերվում ազգային անվտանգությանը վերաբերող գաղտնի տեղեկատվության արտահոսքերին։