Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-ի
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-ի:
Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Ավելի վաղ Nepal Samaya-ն հայտնել էր 1287 զոհի մասին։
«Ոստիկանության վերջին տվյալների համաձայն՝ շաբաթ օրը հայտնաբերվել է 1344 զոհվածի մարմին», — ասվում է հրապարակման մեջ։
Նեպալի հյուսիսային շրջաններում ջրհեղեղը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի առավոտյան, այն բանից հետո, երբ Չինաստանի կողմից հզոր ջրային հոսքը լցվել է Բհոտե-Կոսի գետը։ Ջրհեղեղը տեղի է ունեցել սառցադաշտի փլուզումից և դրա հետևանքով առաջացած սողանքից հետո։