Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը մեկնել է Վան՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցելու պատարագԿամենսկոյեում գիշերային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, կան վիրավորներԳնդապետն ազատվել է նաեւ տնային կալանքից. «Հրապարակ»«Վարդանյան եղբայրներ» կրկեսի Գյումրիից մեկնարկած հյուրաղերը շարունակվում են. մեկ ամիս կլինեն ՀրազդանումՍաակաշվիլին բողոքել է, որ իր նախկին զինակիցը բանտային միջանցքով անցնելիս իրեն հայհոյում է Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ. ՍիրուշոՓաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»
«44-օրյա պшտերազմի ժամանակ 4800 զnհ ունեցանք». Խաչատուրյանի «վրիպակը» (տեսանյութ)
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Ճամբարի «զոհերը». «Հրապարակ»․ Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Իլոն Մասկի America PAC-ը $800 հազար է ծախսել հանրապետականներին աջակցելու համարՍկսվեց քվե մուրալու արշավը. «Հրապարակ»«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»Յուրայիններին իր հետ է տարել. «Հրապարակ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Նախկին նախագահների հետ կապի մեջ է. «Հրապարակ»Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը․ 43.5 մլն դրամ եկամուտ, Maserati․ «Ժողովուրդ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդՄոսկվայի ուղղությամբ թռչող 9 անօդաչու է ոչնչացվել«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումըԿատար․ Իրանը հարվածել է նաև քաղաքացիական և բնակելի օբյեկտներիՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենՄոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում վերացվել են սահմանափակումներըՌաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայումԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետներըԱՄՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային խնդրել է դադարեցնել փոխադարձ հարվածներըԳևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ՝ ներդրումային համաժողովի մասնակցելուՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըԶելենսկին խոստացել է Ուիթքոֆի և Քուշների այցի ընթացքում չհարվածել ՌուսաստանինԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևինԱՄՆ-ի դաշնակիցներն աջակցում են Իրանի դեմ արշավին․ ԲեսենթՇատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել էՎլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրելՎահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության ոլորտներըԳագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպանՍեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունըՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Սոչիին. չեղարկվել են հարյուրավոր չվերթներՆարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններինՀԱՊԿ անդամ երկրները համակարգել են դիրքորոշումները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգի հարցերի շուրջՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՓաշինյանը պաշտոնից ազատել է Ֆինանսների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարինՌուբինյանը ԱԺ աշխատակազմի փոխղեկավար է վերանշանակելCOP-17-ի անցկացմանն ընդառաջ «Նորագյուղում» նոր ենթակայանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին
Մամուլ

Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը «կզըցնելու» քաղաքականություն է որդեգրել ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլեւ յուրայիններից ոմանց նկատմամբ։ Իշխանական թիմում դեռ տարակուսած են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին նվաստացնելու փաստից, երբ ՔՊ վարչությունը նրան չընտրեց Պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, փոխարենը ընտրեց խմելու հանդեպ մեծ սեր ունեցող Վիլեն Գաբրիելյանին: Բայց Սասուն Միքայելյանի «փորձությունները» դրանով չեն ավարտվել:

Ինչպես հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններից հետո Կոտայքի մարզպետի պաշտոնը թափուր է, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը, Փաշինյանի որոշմամբ, պատգամավորական մանդատ վերցրեց ու գնաց ԱԺ: Եվ տեւական ժամանակ է՝ մարզպետի թեկնածու է փնտրում` չի գտնում: Իշխանական կուլիսներում մի քանի անուն շրջանառվեց, սակայն ոչ մեկը չնշանակվեց։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ փոխմարզպետը՝ Վասակ Վարդանյանը, Սասուն Միքայելյանի փեսան է՝ դստեր ամուսինը։ Մարզում դեմ չէին լինի նրա նշանակմանը, բայց Փաշինյանը որոշել է չնշանակել: Թերեւս, չի ուզում, որ ողջ Կոտայքը դառնա Սասունի կալվածքը, տղան` Հրազդանի քաղաքապետ, փեսան՝ մարզպետ, ինքը` օլիգարխ: Դիմացը Հրազդանի ընտրություններն են, նախնական որոշմամբ՝ նորից Սեւակ Միքայելյանն է գլխավորելու ՔՊ ցուցակը։

Մեզ պատմեցին, որ այս ընթացքում, քանի դեռ մարզպետի պաշտոնը թափուր է, մարզում տիրող իրավիճակի, առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի նախկին մարզպետին է հրավիրում վարչություն՝ իրավիճակը ներկայացնելու, ոչ թե մարզպետի պարտականությունները կատարող Վասակ Վարդանյանին։ Այս փաստն այնքան է նյարդայնացրել Միքայելյանին, որ նույնիսկ ընտանիքը քննարկել է Վասակ Վարդանյանի հրաժարականի հարցը։ Իհարկե, դժվար թե նման համարձակություն դրսեւորեն, սակայն ասում են` Վասակ Վարդանյանն էլ է իրեն վիրավորված զգում, եւ մազ է մնում, որ սեփական նախաձեռնությամբ լքի մարզպետարանը։ Ընդ որում, ՔՊ հնաբնակները հիշում են, որ երբ կուսակցությունը նոր էր կազմավորվում, եւ Վասակն էլ դեռ Սասունի փեսան չէր, այն քչերից էր, որ կարողացել է մրցակցել ՀՀԿ-ի իշխանության, մասնավորապես՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ եւ տեղ զբաղեցնել քաղաքի ավագանիում: Հետեւաբար, ըստ ՔՊ-ականների՝ «Վասակը միայն Սասուն Միքայելյանի փեսան չէ»։
Իշխանական թիմից մեզ ասացին, որ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին Կոտայքի մարզի կուրատոր է նշանակվել Ահարոն Սահակյանը: Սակայն մնում է հասկանալ՝ այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը նրան բերեց խորհրդարան, եթե կադրային նման սով կա, եւ չի կարողանում փոխարինողի հարցը լուծել։

Ոմանց կարծիքով՝ Փաշինյանը հատուկ է Սասուն Միքայելյանի «օդերը փակում»․ շատերը հիշում են, որ ամիսներ առաջ կուսակցության փակ նիստերից մեկի ժամանակ Սասուն Միքայելյանն այն քչերից է եղել, որ դեմ են արտահայտվել Տիգրանաշենը հանձնելուն եւ Փաշինյանին առաջարկել են գոնե փոխանակել Արծվաշենի հետ, բայց Փաշինյանը վրդովված հոխորտացել է Միքայելյանի վրա, թե` ինչպես ես ինձ դրդում հանցագործության՝ «ՀՀ սուվերեն տարածքը թշնամուն նվիրել»: Դրանով թեման փակվել է։ Հիմա, երբ Տիգրանաշենի հարցը կրկին օրակարգ է մտնում, Փաշինյանը, ըստ ամենայնի, որոշել է Միքայելյանի եւ մյուս «համարձակների» աչքը վախեցնել, որ չհանդգնեն ծպտուն հանել։