Ճամբարի «զոհերը». «Հրապարակ»․ Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Իլոն Մասկի America PAC-ը $800 հազար է ծախսել հանրապետականներին աջակցելու համարՍկսվեց քվե մուրալու արշավը. «Հրապարակ»«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»Յուրայիններին իր հետ է տարել. «Հրապարակ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Նախկին նախագահների հետ կապի մեջ է. «Հրապարակ»Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը․ 43.5 մլն դրամ եկամուտ, Maserati․ «Ժողովուրդ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդՄոսկվայի ուղղությամբ թռչող 9 անօդաչու է ոչնչացվել«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումըԿատար․ Իրանը հարվածել է նաև քաղաքացիական և բնակելի օբյեկտներիՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենՄոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում վերացվել են սահմանափակումներըՌաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայումԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետներըԱՄՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային խնդրել է դադարեցնել փոխադարձ հարվածներըԳևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ՝ ներդրումային համաժողովի մասնակցելուՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըԶելենսկին խոստացել է Ուիթքոֆի և Քուշների այցի ընթացքում չհարվածել ՌուսաստանինԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևինԱՄՆ-ի դաշնակիցներն աջակցում են Իրանի դեմ արշավին․ ԲեսենթՇատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել էՎլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրելՎահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության ոլորտներըԳագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպանՍեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունըՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Սոչիին. չեղարկվել են հարյուրավոր չվերթներՆարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններինՀԱՊԿ անդամ երկրները համակարգել են դիրքորոշումները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգի հարցերի շուրջՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՓաշինյանը պաշտոնից ազատել է Ֆինանսների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարինՌուբինյանը ԱԺ աշխատակազմի փոխղեկավար է վերանշանակելCOP-17-ի անցկացմանն ընդառաջ «Նորագյուղում» նոր ենթակայանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտինԽոշոր ավտովթար Երևանում․ բախվել է 4 ավտոմեքենա, կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահասԱլեքսեյ Օվերչուկն ու Մոնղոլիայի վարչապետը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումըՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան«Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանՎրացի լրագրողներն ու բլոգերներն այցելել են օկուպացված ՇուշիՄի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին․ Տիգրան ԱբրահամյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԵՄ-ն դեմ է ԱՊՀ երկրներում ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված օրենքների ընդունմանը․ Նարիշկին
Մամուլ

Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Արզնի համայնքում ևս ՏԻՄ ընտրություններ են սպասվում։

Այս ընտրությունը հատկապես ուշագրավ է, քանի որ Արզնիում ընտրությունը չի անցկացվելու համամասնական կարգով․ համայնքը, ունենալով 4000-ից պակաս ընտրող, մասնակցում է մեծամասնական ընտրակարգով, իսկ ավագանին կազմված է լինելու 9 անդամից։ Այս տարվա նախնական տվյալներով՝ Արզնիում ընտրելու իրավունք ունի 2344 քաղաքացի։

Հիշեցնենք, որ Արզնիի ղեկավարը՝ Ֆելիքս Միրզոևն է։

Միրզոևը համայնքի ղեկավար դարձավ 2023 թվականի ընտրությունների արդյունքում։ Այդ ընտրություններում նա ստացել էր 372 ձայն՝ առաջ անցնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած Ալեքսանդր Միրզոևից, որը ստացել էր 292 ձայն։ Մյուս թեկնածուներից Վարդան Ավագյանը ստացել էր 236, Էմիլ Իվանովը՝ 113, իսկ Կորյուն Չոբանյանը՝ 103 ձայն։ Ընտրողների ընդհանուր թիվը այդ ժամանակ 2132 էր, մասնակցությունը՝ 1164։

Այս թվերն Արզնիի քաղաքական իրականության մասին շատ բան են ասում․ ՔՊ-ի թեկնածուի առկայությունը դեռևս չի նշանակում, որ համայնքում իշխանության թեկնածուն ինքնաբերաբար հաղթելու է։

ՔՊ-ն Արզնիում պարտվել էր

2023 թվականի ընտրություններում իշխանական կուսակցությունը բացահայտ մտել էր պայքարի մեջ․ ՔՊ-ն համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Ալեքսանդր Միրզոևին։ Սակայն հաղթեց ինքնառաջադրված Ֆելիքս Միրզոևը։ Սա կարևոր նախադեպ է նաև 2026 թվականի ընտրությունների համար։

Որքան էլ Արզնին փոքր համայնք է, այստեղ ընտրությունների արդյունքը կարող է ցույց տալ՝ ՔՊ-ն որքանով է կարողանում իր քաղաքական ազդեցությունը տարածել ոչ միայն խոշոր քաղաքներում, այլև փոքր, տեղային քաղաքական համակարգերում։

Այս անգամ ընտրական գործընթացը տեղի է ունենում այլ քաղաքական միջավայրում։ Հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը մտել է ՏԻՄ ընտրությունների փուլ, որտեղ յուրաքանչյուր համայնք դիտարկվում է նաև որպես տեղական իշխանության կառավարման արդյունավետության և քաղաքական վերահսկողության ցուցիչ։

Արզնիի պարագայում հատկապես հետաքրքիր է այն, որ գործող համայնքապետը կուսակցական իշխանության թեկնածուով հաղթած ղեկավար չէ։ Նա ունի սեփական ընտրական պատմությունը և սեփական տեղական հենարանը։

Ու հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցը՝ արդյո՞ք իշխանությունը կփորձի Արզնիում ձևավորել այնպիսի ավագանի, որը առավել կառավարելի կլինի կենտրոնական իշխանության համար։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջինս «հարմար» թեկնածու է իշխանությունների համար, ու հենց նրա վերարտադրությունը ևս կլինի իշխանությունների սրտով։

Արզնին Կոտայքի մարզի սովորական բնակավայրերից չէ։ Համայնքը Երևանին մոտ է, ունի առողջարանային և տնտեսական ներուժ, իսկ համայնքի տարածքում գործում են զբոսաշրջային և հանգստի ոլորտի օբյեկտներ։ Միաժամանակ այն ունի նաև իր առանձնահատուկ համայնքային և ազգային-մշակութային միջավայրը։

Ուստի այստեղ իշխանության համար կարևոր է ոչ միայն ընտրությունների օրը ձայներ հավաքելը։ Կարևոր է տեղական կառավարման համակարգում ազդեցություն ունենալը։

Իսկ ավագանին հենց այն մարմինն է, որի միջոցով համայնքում ընդունվում են բազմաթիվ առանցքային որոշումներ՝ համայնքային բյուջեից մինչև գույքային և զարգացման հարցեր։

Հետևաբար սեպտեմբերի 27-ի ընտրությունը կարելի է դիտարկել նաև որպես 9 աթոռի համար պայքար, որի հետևում կանգնած է համայնքային իշխանության վերահսկողության հարցը։

Գործող համայնքապետի համար իրավիճակը ևս միանշանակ չէ։ Մի կողմից՝ 2023-ի ընտրությունները ցույց տվեցին, որ նա ունի անձնական ընտրական ռեսուրս և կարողացել է հաղթել նույնիսկ ՔՊ-ի առաջադրած թեկնածուին։

Մյուս կողմից՝ նրա պաշտոնավարման ընթացքում եղել են նաև բավական աղմկահարույց դրվագներ։ 2025 թվականի հունիսին Ֆելիքս Միրզոևը ձերբակալվել էր Կոտայքում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցների դեպքի շրջանակում։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ գործի շրջանակում սկզբում մի քանի անձ էր ձերբակալվել, իսկ Միրզոևը հետագայում ազատ էր արձակվել։

Դրան հաջորդած հրապարակումներում նրա անունը հայտնվեց նաև համայնքային գույքի և հրապարակային սակարկությունների վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթի համատեքստում։ Այդ հրապարակումները վերաբերում էին նրա կողմից պաշտոնեական ազդեցությունը չարաշահելու վերաբերյալ կասկածներին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։