Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ. ՍիրուշոՓաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»
«44-օրյա պшտերազմի ժամանակ 4800 զnհ ունեցանք». Խաչատուրյանի «վրիպակը» (տեսանյութ)
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Ճամբարի «զոհերը». «Հրապարակ»․ Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Իլոն Մասկի America PAC-ը $800 հազար է ծախսել հանրապետականներին աջակցելու համարՍկսվեց քվե մուրալու արշավը. «Հրապարակ»«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»Յուրայիններին իր հետ է տարել. «Հրապարակ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Նախկին նախագահների հետ կապի մեջ է. «Հրապարակ»Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը․ 43.5 մլն դրամ եկամուտ, Maserati․ «Ժողովուրդ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդՄոսկվայի ուղղությամբ թռչող 9 անօդաչու է ոչնչացվել«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումըԿատար․ Իրանը հարվածել է նաև քաղաքացիական և բնակելի օբյեկտներիՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենՄոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում վերացվել են սահմանափակումներըՌաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայումԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետներըԱՄՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային խնդրել է դադարեցնել փոխադարձ հարվածներըԳևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ՝ ներդրումային համաժողովի մասնակցելուՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըԶելենսկին խոստացել է Ուիթքոֆի և Քուշների այցի ընթացքում չհարվածել ՌուսաստանինԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևինԱՄՆ-ի դաշնակիցներն աջակցում են Իրանի դեմ արշավին․ ԲեսենթՇատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել էՎլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրելՎահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության ոլորտներըԳագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպանՍեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունըՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Սոչիին. չեղարկվել են հարյուրավոր չվերթներՆարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններինՀԱՊԿ անդամ երկրները համակարգել են դիրքորոշումները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգի հարցերի շուրջՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՓաշինյանը պաշտոնից ազատել է Ֆինանսների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարինՌուբինյանը ԱԺ աշխատակազմի փոխղեկավար է վերանշանակելCOP-17-ի անցկացմանն ընդառաջ «Նորագյուղում» նոր ենթակայանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտինԽոշոր ավտովթար Երևանում․ բախվել է 4 ավտոմեքենա, կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահասԱլեքսեյ Օվերչուկն ու Մոնղոլիայի վարչապետը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումըՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան«Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ Մկրտչյան
Մամուլ

Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին վերստին առաջին պլան եկավ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը: Բիշքեկում ամփոփիչ ասուլիսի ժամանակ, երբ Փաշինյանի հետ հանդիպման համատեքստում նաև այդ ռազմաբազայի հետ կապված հարց տրվեց ՌԴ նախագահին, նա մասնավորապես ասաց. «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»:

Դրանից հետո կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում նույն թեմայով ու արդեն նաև Վ.Պուտինի ասածի հետ կապված հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք այս ընթացքում ոչ մի անգամ Ռուսաստանի ռազմական բազայի հարցը չենք բարձրացրել, և այնպես էլ չէ, որ մենք համարում ենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել։ Բայց մենք այս ընթացքում այդ հարցերը երբեք չենք բարձրացրել»:

Այս հայտարարությունները բավականին ուշագրավ, հաճախ նաև հիմնավորված ենթադրությունների ու մեկնաբանությունների առիթ տվեցին: Նախ՝ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ ինքը (իրենք) երբեք նման հարց չի բարձրացրել, մեղմ ասած՝ անհամոզիչ է հնչում: Առավել ևս, որ ոչ մեկ անգամ, ամենից նկատելին՝ ուղիղ 1 տարի առաջ ակնհայտորեն փաշինյանամետ շրջանակների կողմից 102-րդ ռազմաբազայի դեմ ու այն դուրս հանելու պահանջով ակցիա կազմակերպվեց: Ի դեպ, նաև կոնտր-ակցիա եղավ այն ժամանակ: Այսինքն, այնպես չէ, որ նման հարց չէր արծարծվում, ու մեկ էլ Վլադիմիր Պուտինը հանկարծակի որոշեց դրա մասին խոսել:

Երկրորդը (եթե դա չհասկացողներ են մնացել)՝ Պուտինի ակնարկը բավական թափանցիկ էր: Իսկ ակնարկն այն էր, որ պետք չէ փորձել ռազմաբազայի հարցով Ռուսաստանին շանտաժի ենթարկել: Սա այն դեպքը չէ:

Փաշինյանի վերջին հայտարարությունը ևս բավականին ուշագրավ է: Տեսեք, նա այնպես է իր ասելիքը ձևակերպում, որ այս խնդրահարույց թեման հերթական անգամ փորձում է գցել Ռուսաստանի «գրպանը»: Ասում է, դե, «մենք այս հարցը չենք բարձրացնում», բայց եթե ռուսները ուզում են դուրս գան, թող գնան, դեմ չենք:

Պա՞րզ է: Այսինքն, ինչ էլ լինի, բնականաբար, եթե Ռուսաստանը 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերի, ապա վաղը, մյուս օրը անվտանգության ապահովման խնդիրներ են ծագելու: Դա՝ անխուսափելիորեն: Իսկ երբ այդ խնդիրները ծագեն, Փաշինյանն ու քպականները կասեն՝ տեսա՞ք, ռուսները մեզ լքեցին, թողեցին, գնացին, բա էդպիսի դաշնակի՞ց է լինում, այս, այն: Ինչ-որ բան (ինչ-որ բաներ) չի՞ հիշեցնում:

Նույն «հեղինակային», այսպես ասենք՝ փաշինյանական մոդելն է կիրառվել նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահների սևացման հարցում: Փաշինյանը 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց ադրբեջանական տարածք, ինչով փաստի առաջ կանգնեցրեց Ռուսաստանին: Ու ստացվեց, որ ռուսական խաղաղապահ ուժերը ներխուժել են ադրբեջանական տարածք ու ներադրբեջանական խնդիրներով են փորձում զբաղվել: Ի դեպ, դա ոչ մեկ անգամ հիշեցրել է նաև նույն ՌԴ նախագահ Պուտինը: Նույն փաշինյանական սխեման է կիրառվում նաև ՀԱՊԿ-ի անդամակցության (երևի արդեն՝ չանդամակցության) ու ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերում: Ինքը՝ Փաշինյանը, հստակ քայլ չի անում (անդամության «սառեցումը» քայլ չի, կիսաքայլ է), ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարություն չի անում, փոխարենը, բացահայտորեն սպասում է, որ Հայաստանին հեռացնեն: Այսինքն՝ որ հետո էլի մեղքն այլոց վրա բարդի: «Շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից: Համենայնդեպս, մեզ կազատեն դուրս գալ-չգալու երկընտրանքից»,-ասել էր նա:

ԵԱՏՄ-ի հետ կապված էլ: Նախ՝ անում են քայլեր, որոնք հստակ գիտեն, որ խնդիրներ են ստեղծելու, իսկ երբ խնդիրները իսկապես ծագում են, սկսում են թնկթնկալ, թե ԵԱՏՄ-ն իր կանոնները չի պահում, այս, այն:

Ինչևէ: Նորություն չէ, որ Փաշինյանը խնդիրներ հարուցելու և պատասխանատվությունն ու մեղքն այլոց վրա բարդելու մեծ վարպետ է: Բայց դա՝ երկրի ներսում և յուրային լսարանի առաջ: Մինչդեռ արտաքին հարաբերություններում ու հատկապես Ռուսաստանի հետ կապված այդ հնարքներն այլևս չեն գործում: Նաև այդ՝ թույլ քողարկված ակնարկը կար Պուտինի արած հայտարարության մեջ:

Բայց ինչո՞ւ է ծագել 102-րդ ռազմաբազայի հարցը: Սա արդեն հռետորական հարցադրում է թվում, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման այն գիծը, որը վարում է Փաշինյանի իշխանությունը, անխուսափելիորեն հասնելու էր նաև այդ կետին: Այդ ամենն, ըստ էության, շարունակությունն է Փաշինյանի իշխանության արտաքին «գարանտների», արտաքին դերակատարների առաջ ստանձնած հանձնարարականները, եթե կուզեք՝ պատվերները կատարելու ընթացքի:

Մի կողմից՝ թուրք-ադրբեջանական պատվերներն են, մյուս կողմից՝ Արևմուտքի պատվերները: Այդ երկու խումբ պատվերներն էլ հստակ են ու հիմնականում՝ հայտնի: Թուրքադրբեջանականները հանրահայտ են ու բազմիցս արծարծված: Դրանք հանգում են Հայաստանի՝ որպես պետության ապասուբյեկտայնացմանը, պարզ ասած՝ կազմալուծմանը, ալիևյան «սահմանադրություն» ընդունելուն, նոր տարածքների հանձնմանը, Հայ եկեղեցու դեմ պատերազմին, ազգային գործիչներին «փակելուն» և այդպես շարունակ:

Իսկ ի՞նչ է ուզում Արևմուտքը, կամ ասենք՝ Եվրոպան: Այստեղ ևս Փաշինյանին ուղղված պահանջները միանգամայն ակնհայտ են: Արևմուտքն ուզում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ մտնի ակտիվ հակամարտության մեջ, ուզում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ խզի բոլոր հնարավոր կապերը՝ տնտեսական, ենթակառուցվածքային, ռազմաքաղաքական, հումանիտար: Ինչպես Վրաստանին էին պարտադրում, ու ինչի մասին վրաց պետական գործիչները բացեիբաց հայտարարեցին:

Այդ արտաքին պատվերների կատարման համատեքստում են նաև ընդդիմադիրների նկատմամբ տոտալ բռնաճնշումները, հետապնդումները, կալանավորումները: Առաջին հերթին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Բայց ոչ միայն նրա, նաև՝ ազգային այն ուժերի ու գործիչների, որոնք դեմ են Հայաստանը երկրորդ Ուկրաինայի վերածելու արևմտյան արկածախնդիրների սև ծրագրերին:

Իրականում Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու, Գագիկ Ծառուկյանի, նախքան այդ էլ՝ Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թևանյանի, Արմեն Աշոտյանի, Ավետիք Չալաբյանի, ազգային այլ գործիչների նաև Հայ առաքելական եկեղեցու և նրա բարձրաստիճան հոգևորականների դեմ հալածանքները աշխարհաքաղաքական հակամարտության ատրիբուտ են կամ դրսևորում: Այստեղ ոչ մի հակակոռուպցիոն-մակակոռուպցիոն ու նման այլ խնդիրներ չկան:

Ընդամենը խնդիր է դրված՝ մեկուսացնել բոլոր այն ուժերին ու գործիչներին, որոնք չեն ցանկանում, որ Հայաստանը վերածվի «երկրորդ Ուկրաինայի» կամ թուրք-ադրբեջանական «հանձնարարությունները» կատարող երկրի:

Այսինքն, այդ բոլոր «գործերը» արտաքին պատվերների շրջանակում են, էությամբ բացարձակ քաղաքական են, այս պարագայում՝ աշխարհաքաղաքական:

Նաև այդ պատվերի հանգամանքով է պայմանավորված, որ նույն «մարդասեր, դեմոկրատ» Եվրոպայի բարձրաստիճան չինովնիկները բացարձակապես անտարբեր են, որ Հայաստանը, նաև իրենց աջակցությամբ, վերածվում է բացօթյա համակենտրոնացման ճամբարի, յուրօրինակ գետտոյի:

Բայց նրանց ի՞նչ: Նրանց չի հետաքրքրում, թե ինչ կլինի Հայաստանի հետ: Նրանց հետաքրքրում է միայն, որ Ռուսաստանի համար վատ լինի:

Հանրությանն էլ Փաշինյանն ու ՔՊ-ն «կերակրում» են «դեպի Եվրոպա գնալու» հեքիաթներով: «Եվրոպա գնալու» խոսույթը պարզապես կեղծիք է: Չկա նման հեռանկար: Շատ հեռավոր ժամկետում չկա: Փոխարենը կա Ռուսաստանի հետ թշնամանալու հանձնարարություն ու շատ մոտակա «ապագա»՝ իր ծանրագույն հետևանքներով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում