Կատար․ Իրանը հարվածել է նաև քաղաքացիական և բնակելի օբյեկտների
Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի կողմից իրականացված պատասխան հարվածների ընթացքում թիրախավորվել են ոչ միայն ամերիկյան ռազմակայանները, այլև քաղաքացիական և բնակելի օբյեկտներ։
Հարձակումների հետևանքով տուժել է 19 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։