Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները
ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցականների արձակուրդների ժամկետները։
1-ին դասարանցիների աշնանային արձակուրդը կլինի հոկտեմբերի 19-30-ը՝ 5-օրյա, իսկ հոկտեմբերի 19-31-ը՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։
2-12-րդ դասարանների աշակերտների համար աշնանային արձակուրդը նախատեսված է հոկտեմբերի 26-30-ը՝ 5-օրյա, իսկ հոկտեմբերի 26-31-ը՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։
Միաժամանակ, COP17-ի անցկացմամբ պայմանավորված՝ Երևանի դպրոցներում հոկտեմբերի 19-30-ը դասեր չեն կազմակերպվի։ Դրա փոխարեն սեպտեմբերի 15-ից հինգ շաբաթ շարունակ մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։
Այսպիսով՝ Երևանի դպրոցականները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա արձակուրդ՝ սովորական մեկ շաբաթվա փոխարեն։