Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպան
Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը վերացական է, բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Հրանտ Անանյանը։
Ինչպես հայտնի է՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, բավարարել է Բեգլարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը։
Պաշտպան Հրանտ Անանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ որևէ նոր հանգամանք չկա։ Նրա խոսքով՝ զավեշտն այն է, որ միջնորդության հիմքում դրվել են նույն հանգամանքները, ինչ նախորդ անգամ։