Փաշինյանը պաշտոնից ազատել է Ֆինանսների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարինՌուբինյանը ԱԺ աշխատակազմի փոխղեկավար է վերանշանակելCOP-17-ի անցկացմանն ընդառաջ «Նորագյուղում» նոր ենթակայանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտինԽոշոր ավտովթար Երևանում․ բախվել է 4 ավտոմեքենա, կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահասԱլեքսեյ Օվերչուկն ու Մոնղոլիայի վարչապետը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումըՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան«Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանՎրացի լրագրողներն ու բլոգերներն այցելել են օկուպացված ՇուշիՄի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին․ Տիգրան ԱբրահամյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԵՄ-ն դեմ է ԱՊՀ երկրներում ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված օրենքների ընդունմանը․ ՆարիշկինՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՅուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում2026թ. օգոստոսին ՀՀ-ում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամԽաչատուրյանը Պրահայում ներկայացրել է ՀՀ-ի արտաքին ու ներքին քաղաքական առաջնահերթությունները
«Հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե` քաղաքական հեքիաթների». Տեր Վրթանեսը Նիկոլ Փաշինյանին լրջանալու կոչ է անում
Գեղարքունիքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվելԳլխավոր դատախազը կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում ենԻնչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկություններըՍտեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ
Ալեն Ղևոնդյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է
Գագիկ Ծառուկյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Telegram-ում գումարի շորթման նոր սխեմա է գործում. զգուշացումՄիգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABCԿասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունըԵղել են դեպքեր՝ գերիներին հարկադրել են Ղուրան կարդալԴատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ որոշումըՂազախստանը մինչև տարեվերջ արգելել է խնձորի ներկրումըՌԴ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի մերձակայքում գտնվող երկու բնակավայր«Ասացի՝ պատասխան ես տալու»․ Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո Եսայի Քարամյանին ձերբակալել են, մեքենան՝ առգրավել (Ազատություն) Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահինԵվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանըԹբիլիսիում կկազմակերպվի Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրությունԿասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըԱմերիկացի դիվանագետները Կապանում հանդիպել են երիտասարդների հետՌուբեն Վարդանյանի կինը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջան (տեսանյութ)Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ ԱնանյանԿիրակին տեղումնառատ կլինիԲաքվում պահվող գերիներից ոմանք ծեծի հետևանքով կոտրվածքներ են ստացել, անունները մենք գիտենք. Սիրանուշ ՍահակյանԿասեցվել է Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԿոտայքում «Nissan»-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք. կա վիրավnրԱդրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետԲաքվում հայ գերիների խաչի դաջվածքները այրել-հեռացրել են․ Սիրանուշ ՍահակյանԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը
Հասարակություն

Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի հայտարարությունը

«Վերջին օրերին լրատվական դաշտում շրջանառվող չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության և նրանց տեղացի գործընկերների զեկույցը, որը վերաբերում է Սյունիքի մարզի բնակավայրերում շրջակա միջավայրի ու կենսաբանական նմուշների ուսումնասիրությանը, պարունակում է ակնհայտ ոչ պրոֆեսիոնալ, գիտականորեն չհիմնավորված պնդումներ և միտումնավոր կեղծիք տարածելու տպավորություն է թողնում։

«Առնիկա» կազմակերպությունը արդեն մի քանի տարի հետևողականորեն փորձ է անում վարկաբեկել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը, Հայաստանը ներկայացնելով որպես տարածաշրջանի աղտոտման աղբյուր։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան նախկինում առիթ է ունեցել ահազանգել այդ մասին, և ստիպված է դարձյալ հանրության և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրին։

«Առնիկա»-ն ողջ Սյունիքի մարզից վերցված 20 նմուշի և մեկանգամյա մեզի անալիզների հիման վրա արել է աղճատված, հակասական եզրակացություններ, որոնք ոչ մի գիտական բացահայտում չեն անում, նմուշառման և գիտական հետազոտության չափանիշներին չեն համապատասխանում, բայց հանրության մոտ կարող են տագնապ ստեղծել, իսկ Հայաստանը ներկայացնել որպես աղտոտման աղբյուր։ Մինչդեռ իրականացված ուսումնասիրությունները կատարվել են նմանատիպ հետազոտությունների համար ընդունված մի շարք գիտական և մեթոդաբանական սկզբունքների խախտմամբ կամ ոչ բավարար կիրառմամբ:

Մի քանի պարզ օրինակ. «հետազոտողները» «հայտնաբերել են» մկնդեղի բարձր կոնցենտրացիա հողում, սակայն չեն հայտնաբերել այլ մետաղների բարձր կոնցենտրացիա։ Բանն այն է, որ ո՛չ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, ո՛չ Կապանի լեռնահարստացման, ո՛չ Ագարակի կամ տարածաշրջանի այլ հանքի արտադրական պրոցնեսները չէին կարող ավելացնել մկնդեղի պարունակությունը հողում։ Դրանք կարող են լինել կամ բնական կոնցենտրացիաներ, կամ այլ քիմիական ազդեցության հետևանքներ, որոնք կապ չունեն հանքերի արտադրական պրոցեսի հետ։

Եվ կամ՝ «Մեզում հայտնաբերվել է մոլիբդեն» նախադասությունը կարող է վախեցնել միայն անտեղյակ մարդուն, և տպավորություն է ստեղծվում, որ «Առնիկա»-ն, հենց այդ նպատակն ունի։ Մոլիբդեն կա գրեթե բոլոր մարդկանց օրգանիզմում, անկախ տարածաշրջանից։ Մոլիբդենը, որպես սննդային հավելում ներառված է վիտամինային կամ այլ հավելումային հաբերում՝ օրգանիզմում մոլիբդենի պակասը լրցանելու համար։ Իսկ թե ինչ կոնցենտրացիաներով այն կարող է հայտնաբերվել բարձր միներալիզացիա ունեցող տարածաշրջաններում և որն է կոնցենտրացիայի աղբյուրը, կարող են բացատրել միայն իրապես գիտական հետազոտությունները։ Այս «հետազոտությունը» հեռու է այդպիսին լինելուց։

«Առնիկա»-ն, կամ չիմացության, կամ դիտավորության հետևանքով նաև չի տարանջատել, օրինակ՝ ճանապարհամերձ հատվածներում գետնին նստած փոշին մարդու շնչառական ուղիներ թափանցելու ունակ օդային մասնիկներից։ Գետնին նստած հողը չի կարող ինքնաբերաբար ներկայացվել որպես շնչառական ռիսկ։

Այսպիսի օրինակները շատ են։

Ամփոփելով՝ սահմանափակ թվով և տարածական առումով ոչ բավարար ներկայացուցչական նմուշները, սեզոնային և երկարաժամկետ դիտարկումների բացակայությունը, բնական երկրաքիմիական ֆոնի ոչ բավարար տարանջատումը հնարավոր մարդածին ազդեցությունից, նստած և շնչառելի փոշու միջև սկզբունքային տարբերությունների ոչ լիարժեք հաշվառումը, ինչպես նաև կենսանմուշներում հայտնաբերված տարրերի աղբյուրների և ազդեցության ուղիների չնույնականացումը  հիմք չեն տալիս արձանագրված բնապահպանական կամ կենսաբանական ցուցանիշների միջև գիտականորեն հիմնավորված պատճառահետևանքային կապ հաստատելու համար, ինչն ընդունում են նույնիսկ «հետազոտության» հեղինակները։

Բաց են մնում հարցերը՝ ունե՞ն արդյոք նշված կազմակերպությունները կոնսաբանական նմուշառման և կենսանմուշներ ՀՀ-ից դուրս տեղափոխելու օրինական թույլտվություններ, պահպանվե՞լ են արդյոք տեղափոխման և հետազոտման նորմերը։

Սյունիքի մարզում գործող ոլորտի խոշորագույն ձեռնարկություններն իրենց գործունեությունն իրականացնում են ՀՀ օրենսդրության և ստանդարտների խիստ պահպանմամբ։ Ընկերություններն իրականացնում են շրջակա միջավայրի շուրջօրյա, բազմակետային և բազմամյա մոնիտորինգ, որի արդյունքները հրապարակվում են օրենքով նախատեսված հարթակներում և կամավոր հաշվետվություններում։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան անթույլատրելի է համարում մակերեսային և խեղաթյուրված նյութերով հանրությանը ահաբեկելու, մարզում լարվածություն հրահրելու և Հայաստանի տնտեսության ողնաշար հանդիսացող լեռնահանքային ոլորտը վարկաբեկելու փորձերը։

Շրջակա միջավայրի պահպանությունը պահանջում է գիտական պատասխանատվություն, համակարգված պետական-մասնագիտական մոնիտորինգ և բազմագործոն վերլուծություն։ Մենք կոչ ենք անում պետական լիազոր  մարմիններին հետամուտ լիներ այս կազմակերպության գործունեության վերահսկողությանը ՀՀ տարածքում։

ԶԼՄ-ների մեր գործընկերներին խնդրում ենք չտրվել կասկածելի նպատակներ ունեցող արտերկրյա կազմակերպությունների մանիպուլյացիաներին։ Հարցերի դեպքում, միշտ պատրաստ ենք կազմակերպել համապատասխան մասնագետների հետ հանդիպում»։