Ծառուկյանի բիզնեսները՝ պետությանը․ Հայաստանում խոշոր կապիտալն այլևս պաշտպանված չէՎազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
«Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունը
Քաղաքականություն

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» խորագրով աշխատաժողովին։

Միջոցառմանը մասնակցել են Կառավարության անդամներ, պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ջրային ոլորտի փորձագետներ։

Վարչապետը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել ջրային ոլորտի վերաբերյալ մի շարք արձանագրումներ. «Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մեկ բնակավայր, որը խմելու ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի։ Ես խոսում եմ բնակավայրերի տարածքի մասին։ Այսօր Հայաստանում վարելահողերի, այգիների, տնկարկների միայն փոքր մասն է, որ հասանելիություն ունի ոռոգմանը։ Այսինքն, ըստ էության, մեր վարելահողերի մեծ մասն ընդհանրապես ոռոգմանը հասանելիություն չունի»։

Վարչապետն անդրադարձել է նաև հանրապետությունում առկա հազարավոր հեկտարներով ամայի հողատարածքներին, որոնք նույնպես հասանելիություն չունեն  ջրին։

«Հաջորդ գլոբալ պրոբլեմը, որի հետ մենք առնչվում ենք, այն է, որ այսօր օգտագործված ջրի մաքրումը ոչ թե կանոն է, այլ կանոնից հիմնականում բացառություն։ Եվ ակնհայտ է նաև, որ ջրի օգտագործման այսպիսի որակը որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև այն իր հետ ակնհայտորեն բերում է հետևանքներ: Մենք նույնիսկ շատ հետևանքների հետագծելիությունն ի վիճակի չենք տեսնել և տեղորոշել, բայց ակնհայտ է, որ այս պրոբլեմն ունենք։ Հաջորդ արձանագրումը, որ մենք պետք է անենք՝ մեր երկրում ձևավորվում է ավելի քան անհրաժեշտ ջրային ռեսուրս, որպեսզի մենք կարողանանք զուտ տեսականորեն իմ նշած խնդիրները լուծել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է աշխատաժողովի աշխատանքի կարևորությունը ոլորտում արձանագրված առկա խնդիրների լուծման ճանապարհային քարտեզ մշակելու համատեքստում. «Եվ մեր այսօրվա քննարկման առանցքային խնդիրներից մեկը հետևյալն է, թե ինչպես, ինչ ճանապարհային քարտեզով կարող ենք այսօրվա արձանագրված կետից հասնել այն տեղը, երբ  ջուրը հասանելի կլինի Հայաստանի Հանրապետության այն բոլոր հատվածներում, որտեղ նրա հասանելիությունը անհրաժեշտ է։ Խոսքը բնակավայրերի մասին է, խմելու ջրի հասանելիության լիարժեք և շուրջօրյա ռեժիմն ապահովելու մասին է։ Երկրորդը՝ ոռոգման ջրի հասանելիությունը բոլոր բնակավայրերում։ Սա նույնպես քաղաքային և գյուղական բնակավայրերի կյանքի կազմակերպման շատ էական հատված է։ Եվ երրորդը՝ ջրի հասանելիությունը բոլոր այն տեղերում, որտեղ այն կարող է բերել տնտեսական զարգացում, այսինքն՝ ձևավորել ավելացված արժեք»։

Եվ այս ամենից, ըստ Նիկոլ Փաշինյանի, բխում են գլոբալ մարտահրավերներ, որոնք  արձանագրված են Կառավարության ծրագրում կամ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում:  «Մենք պետք է հասկանանք, որ պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակությամբ օգտագործված ջուր բաց չթողնվի բնություն»,- շեշտել է վարչապետը՝ հավելելով, որ այն կնպաստի բնապահպանական և առողջապահական բազմաթիվ խնդիրների լուծմանը։

Աշխատաժողովի ընթացքում երկրի ղեկավարն ակնկալել է նաև ՀՀ-ում  ձևավորվող ջրային պաշարների կուտակման առավել արդյունավետ մեխանիզմ գտնելու հարցի քննարկում։

«Ըստ էության սա է այն շրջանակը, որը մենք այսօր պիտի քննարկենք, բայց այս մասին քննարկումներն այսօր չէ, որ սկսել ենք։ Մենք կարևոր համարեցինք, որ մի մեկնարկային կետ ֆիքսենք, որտեղ այս օրակարգը ձևակերպենք՝ նաև օրենսդիր, գործադիր իշխանության, փորձագիտական հանրության, մասնավոր հատվածի և համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս ընթացքում կիսվենք մեր կուտակած փորձով, գիտելիքներով, տպավորություններով, գուցե հասանելիություն ստանանք այնպիսի իմացության, որին այս պահին հասանելիություն չունենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ այսօրվա քննարկումը պետք է ունենա շատ կարևոր մի գործնական արդյունք՝ մենք պետք է առաջիկա մեր անելիքների ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ ձևավորենք: Բայց այդ ճանապարհային քարտեզը, որպեսզի լինի գործնական, պիտի լինի մաքսիմալ ազնիվ և իրագործելի։ Ի՞նչ նկատի ունեմ ազնիվ ասելով՝ մենք, ի վերջո, պետք է առերեսվենք այն փաստին, որ իմ նշած խնդիրների մի հսկայական հատվածը կապված է ջրի նկատմամբ մեր ընդհանուր քամահրական վերաբերմունքի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է ունենալ  համապատասխան վերաբերմունք, այդ թվում՝ տնտեսական, սոցիալ-հոգեբանական, անհատական, կենցաղային և  բոլոր մակարդակներում։

Երկրի ղեկավարի խոսքով՝ այսօր ՀՀ-ում ջրի սակագներն արտահայտում են մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ. «Այնուամենայնիվ, մենք պետք է արձանագրենք, որ իմ նշած շղթան չենք ամբողջացնի, եթե այս ամեն ինչի հիմքում չլինի համակարգի ծախս-արդյունավետության բանաձևի որոշումը, առանց դրա պարզապես հնարավոր չէ։ Նախ՝ պետք է օբյեկտիվ  սակագին որոշել և անդրադառնալ՝ այդ սակագնի որ մասը ով/ինչպես պետք է վճարի։ Ես ուզում եմ, որ մենք հստակ նաև սա տարբերակենք։ Այսինքն՝ սակագինը մի խնդիր է, սակագնի վճարման բանաձևերը՝ երկրորդ»։

Վարչապետն անդրադարձել է նաև ջրի շուկան ազատականացնելու հարցին. «Մենք պետք է նաև ՀՀ-ում կարողանանք, ի վիճակի լինենք ջրի շուկա ձևավորել։ Եվ սա է այն բարեփոխումը, որը նաև ջրային ոլորտում մասնավոր ներդրումների խթան կհանդիսանա, եթե լինի հնարավորություն և համակարգ,  որոշակի քաղաքական ուղերձ, որ կարող են ներդրումներ լինել ջրի ոլորտում, և ոռոգման ջուրը, մասնավորապես, կարող է շուկայական հարաբերությունների առարկա լինել։ Սա նույնպես կարող է էականորեն փոխել և՛ իրադրությունը, և՛ ընկալումը, և՛ վերաբերմունքը»։

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն  ընդգծել է այն պայմանավորվածությունը, որի համաձայն՝ այսօրվա քննարկման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը կվերաձևակերպվի որպես անելիքների ճանապարհային քարտեզ։ «Իհարկե, այդ ճանապարհային քարտեզի նախագիծը կձևավորվի, ևս մեկ անգամ պատշաճ ձևաչափերով դրանց անդրադարձ կլինի, որից հետո կընդունվի համապատասխան պետական ծրագիր, որը կսկսենք իրագործել մեր մասնավոր հատվածի գործընկերների հետ միասին»,- ասել է վարչապետը և ներկաներին մաղթել արդյունավետ քննարկում։

Աշխատաժողովի ընթացքում թեմատիկ քննարկումներ են անցկացվել ջրային ռեսուրսների կառավարման, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների վերաբերող։ Անդրադարձ է կատարվել ոլորտի խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին և քայլերին, ներկայացվել են առաջարկություններ և տարբեր դիտարկումներ։

Աշխատաժողովի ավարտին Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հետաքրքիր քննարկում իրականացնելու համար:

Վարչապետը նշել է, որ  քննարկման արդյունքում թեման ընդլայնվել է և իր կարծիքով՝  խնդիրը պետք է վերաձևակերպել  և ջրային ոլորտի բարեփոխումներից պետք է անցում կատարել ջրային վերափոխման օրակարգին: «Ինչու եմ  խոսում հատկապես վերափոխման, ոչ թե բարեփոխման մասին, որովհետև առանց կրթական և սոցիալ-հոգեբանական ոլորտի փոփոխությունների, ո՛չ էներգետիկայում, ո՛չ ջրային ոլորտում, ո՛չ հանրային կյանքում, ո՛չ պետականաշինության մեջ, ո՛չ պետական կառավարման, ո՛չ կենցաղավարության մեջ փոփոխություն չենք ունենա։ Ընդհանրապես,  կարծում եմ՝ բոլոր ոլորտներում «բարեփոխում» բառը պետք է փոխարինենք «վերափոխում» բառով, որովհետև չկա այնպիսի խնդիր, որի 10% մակերեսային փոփոխությամբ  կարողանանք փոփոխությունների հասնել: Բոլոր ոլորտներում արդեն այն վիճակում ենք, որ խոսքը խորքային փոփոխությունների մասին պետք է գնա, այդ թվում՝ այն պատճառով, որ նոր տեխնոլոգիաների առկայության պայմաններում ինչ էլ բարեփոխենք, արդեն հետ մնացած ենք լինելու»,-նշել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ ճիշտ է,  խնդիրն այդպես բարդանում է, բայց պետք է բարդ խնդիր դնել, որ արդյունքում լուծում լինի, որովհետև եթե խնդիրը պատշաճ բարդությամբ չի ձևակերպում, կոսմետիկ լուծում է ստանում. «Երկարաժամկետ՝ տասնամյակների մասին է խոսքը, և մենք պետք է  տասնամյակների մեջ մեր հնգամյա անելիքը ճիշտ պլանավորենք և իրականացնենք, որովհետև, եթե հիմքը ճիշտ է դրվում և վեկտորը ճիշտ է որոշվում, նաև վերափոխման  թափանիվը սկսում է աշխատել»:

Երկրի ղեկավարը նշել է, որ   հանրությունը վերափոխման գործընթացում պետք է դառնա խոսակցության լիարժեք մասնակից։ Ըստ վարչապետի՝ մարդկանց պետք է մանրամասն ներկայացնել ոլորտում առկա խնդիրները, որպեսզի վերջիններս ճիշտ հասկանան դրանք և դրանց լուծմանն ուղղված քայլերը. «Անընդհատ  մեր մտքերը պետք է կիսենք մարդկանց հետ, ինչպես այսօր բանախոսները կիսեցին մեզ հետ»:

Վարչապետը վերափոխման գործընթացում կարևորել է նաև նման աշխատաժողովների շարունակական  անցկացումը և հաջողություն մաղթել բոլորին ջրային օրակարգերն իրականացնելու ճանապարհին։