Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Սոչիին. չեղարկվել են հարյուրավոր չվերթներ
Սոչիում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո ավելի քան 100 չվերթ է ուշացվել և չեղարկվել:
Մոտ 90 ինքնաթիռ դեռևս չի մեկնել կամ վայրէջք չի կատարել, ևս 27 չվերթ չեղարկվել է։ Օդանավակայանում սահմանափակումները գործել են 11 ժամ։
«Աերոֆլոտ»-ի չվերթների մի մասը տեղափոխվել է սեպտեմբերի 8-ին, իսկ որոշները՝ նույնիսկ սեպտեմբերի 21-ը։ Տերմինալում լրացուցիչ նստատեղեր են տեղադրվել ուղևորների համար և հանգստի գոտիներ են ստեղծվել:
Առողջարանային քաղաքի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը հայտնել է, որ Ադլերի շրջանում իրականացվել են բակային և տների շրջայցեր, իսկ բեկորների ընկնելու վայրերում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Մի շարք երթուղիներում հասարակական տրանսպորտի չվացուցակը ժամանակավորապես փոփոխվել է։
«Շարունակվում է ԱԹՍ-ների հարձակման հետևանքով նավթաբազայում բռնկված հրդեհի մարման աշխատանքը»,-նշել է Պրոշունինը: