Վրացի լրագրողներն ու բլոգերներն այցելել են օկուպացված Շուշի
Վրացի լրագրողներն ու բլոգերներն այցելել են օկուպացված Շուշի: Ացի շրջանակում հյուրերն առաջին հերթին այցելել են Շուշի քաղաքում գտնվող այսպես կոչված Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության շենք։
Այստեղ մեդիա ներկայացուցիչներին մանրամասն տեղեկություններ են ներկայացվել քաղաքի պատմության, մշակութային հուշարձանների մասին:
Հյուրերը նաև դիտել են այսպես կոչված Ադրբեջանի ականավոր գործիչների գնդակոծված կիսանդրիները։
Այցի ընթացքում հյուրերն այցելել են նաև Շուշիի բերդ, ինչպես նաև օկուպացված քաղաքի մի շարք նշանավոր վայրեր ևս: