Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»ԱՄՆ-ի ընտրություններում հաղթում է Դեմոկրատական կուսակցությունը. The New York TimesՊեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Հասարակություն

Telegram-ում գումարի շորթման նոր սխեմա է գործում. զգուշացում

Telegram-ի ռուսալեզու տիրույթում, այդ թվում՝ Հայաստանից օգտատերերի շրջանում, լայն տարածում է ստանում զեղծարարների նոր սխեման։ Նրանք մեսենջերի գործիքների ու հոգեբանական ճնշման միջոցով սպառնում են օգտատերերին և գումար կորզում՝ հաշիվների հասանելիությունը պահպանելու դիմաց։

Խաբեության մեխանիզմը․ մեկ հպումից մինչև  սպառնալիք

  • Խայծ։ Օգտատերը ստանում է Telegram bot-ի հղում՝ հարցման կամ մրցանակների խաղարկության մասնակցության,  նվերի ստացման կամ հաշվի վավերացման պատրվակով։ Համոզիչ թվալու համար bot-ի անունը և ձևավորումը կարող են նման լինել պաշտոնական ծառայություններին, ինչպիսիք են Telegram Support-ը, Wallet-ը կամ BotFather-ը։
  • «Start» կոճակ։ Զոհին խնդրում են ակտիվացնել bot-ը։ «Start» կոճակը սեղմելն ինքնին զեղծարարներին չի փոխանցում ձեր հաշվի վերահսկողությունը, սակայն ցույց է տալիս, որ օգտատերը արձագանքել է խայծին և պատրաստ է հետագա գործողություններին։
  • Շորթում և սպառնալիքներ։ Bot-ն ակտիվացնելուց անմիջապես հետո օգտատիրոջը սկսում է գրել զեղծարարը։ Ճնշման սցենարը մեկն է․ զեղծարարները պնդում են, որ «Start» կոճակը սեղմելով՝ օգտատերը դարձել է վնասաբեր bot-ի «սեփականատեր»։ Նրանք սպառնում են գումար չփոխանցելու դեպքում օգտագործել իրենց հաշիվների ցանցը՝ տվյալ bot-ի դեմ զանգվածային բողոքներ ուղարկելու համար։ Հարթակի կանոնների համաձայն՝ Telegram-ի ալգորիթմները կարող են արգելափակել ոչ միայն bot-ը, այլև այն հաշիվը, որը փոխազդել է դրա հետ կամ որին այն կապված է։ Զոհին ահաբեկում են անձնական պրոֆիլի, նամակագրության և կոնտակտների լիակատար ու անվերադարձ կորստով։

Կարևոր հանգամանք

Սխեմայի գլխավոր զենքը Telegram-ի տեխնիկական խոցելիությունը չէ, այլ հոգեբանական ճնշումը։ «Start» կոճակը սեղմելն ինքնին զեղծարարներին իրավունք չի տալիս կառավարել կամ հեռացնել ձեր օգտահաշիվը։

Պետք չէ հավատալ նաև այն պնդումներին, թե մի քանի բողոքն ինքնաբերաբար կհանգեցնի ձեր պրոֆիլի հեռացմանը։ Telegram-ն ուսումնասիրում է ստացված բողոքները, ուստի «զանգվածային բողոքներ ներկայացնելու և էջը հեռացնելու» սպառնալիքը դեռևս չի նշանակում, որ զեղծարարներն իսկապես ունեն նման հնարավորություն։

Իրավաբանական ծուղակ

Եթե դուք ինքներդ եք գումար փոխանցել զեղծարարներին, բանկային գործարքը համարվում է կամավոր կատարված և ձեր կողմից հաստատված, ուստի հետագայում նման փոխանցման վերադարձը չափազանց բարդ է։ Միևնույն ժամանակ, գումարի վճարման հետ կապված զեղծարարները որևէ պարտավորվածություն չեն կրում․ նրանք կարող են շարունակել գումարի շորթումը։ Հետևաբար, «գումար վճարելով խնդիրը լուծելու» փորձը գրեթե երբեք արդյունավետ ելք չէ։

IDBank-ը խորհուրդ է տալիս․

  • Մի ակտիվացրեք անծանոթ bot-եր։ Հատկապես եթե դրանք խորհուրդ են տվել անծանոթ մարդիկ չատերում կամ հղումով անցնելու դեպքում խոստացել են նվեր։
  • Եթե արդեն ակտիվացրել եք, ապա գումար մի փոխանցեք։ Վճարումը զեղծարարներին չի կանգնեցնում, միայն ցույց է տալիս, որ դուք պատրաստ եք ավելի շատ վճարել։
  • Միանգամից արգելափակեք bot-ը և բողոք ներկայացրեք դրա դեմ Telegram-ում։ «Արգելափակել և բողոքել» գործառույթը հասանելի է Telegram հավելվածում։
  • Պահպանեք նամակագրության screenshot-երը։ Դրանք անհրաժեշտ կլինեն Telegram-ի աջակցման ծառայությանը և իրավապահ մարմիններին դիմելու ընթացքում։

Հիշե՛ք․ այս սխեմայում զեղծարարի ամենաարդյունավետ գործիքը ձեր վախն է։ Թույլ մի՛ տվեք, որ հաշիվը կորցնելու սպառնալիքը դրդի ձեզ գումարը կամավոր կորցնել։ Կանգ առեք, ոչինչ մի՛ վճարեք և ցանկացած անհանգստացնող հաղորդագրություն ստուգեք պաշտոնական աղբյուրների միջոցով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

010-59-33-33