Եղել են դեպքեր՝ գերիներին հարկադրել են Ղուրան կարդալ
«Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված՝ մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ՝ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչի տեսքով դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը»,- ասուլիսի ժամանկ հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը, եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել։ Նման փաստերը վկայում են, որ քրիստոնյա լինելը ավելի խոցելի է և միգուցե քրիստոնեական մշակույթ կրող լինելը դժվարացնում է նաև քաղաքակրթական երկխոսությունն Ադրբեջանի հետ»,- նշեց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ այս ամենն արձանագրվել է նաև միջազգային զեկույցներում։