ԵԽԽՎ-ում բանավեճ հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև. (տեսանյութ)
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի և Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևայի միջև բանավեճ է տեղի ունեցել:
Ֆարմանյանը կոշտ ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրականացրած ռազմական էսկալացիային:
Ադրբեջանական պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան Ֆարմանյանի ելույթին ի պատասխան նշել է, թե իբր ռազմական գործողությունները սկսել է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը:
Ավելին՝ ըստ ադրբեջանական պատվիրակի, իրենք դա կարող են ապացուցել տեսանյութերով: Հավանաբար Գանիրա Փաշաևան ելույթ ունենալիս ակնկալել է ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահի սատարումը: