Բաթումիում բախվել են երկու նավակներ, տուժածներ կան (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիի հանրային սննդի կետերից մեկի աշխատանքըՌուբեն Վարդանյանի գործն ամբողջությամբ ֆարս է. այն արդեն համար ունի և քննվելու է ՄԻԵԴ-ում. Սիրանուշ ՍահակյանԵթե դուրս է գալիս ռազմաբազան, ապա ժամանակի հարց է նաև սահմանապահ զորքերի դուրսբերումը. ԱբրահամյանՄեղադրյալներից մեկը մահացել է. Ի՞նչ է հայտնի Լոռիում կեղծ թղթերով միս վաճառելու գործիցՈչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա
Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ
Դոնալդ Թրամփը տարածել է Սթիվ Ուիթքոֆի՝ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության գործընթացի վերաբերյալ հոդվածըՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿրթել չստացվեց, որոշել է պատժել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի՝ այլ ընդդիմադիր գործիչների հետ միասին, հետապնդման և ձերբակալության ենթարկվելը չպետք է անտարբեր թողնի. Արա Աբրահամյանը դիմել է դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչներինԹուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին. «Հրապարակ»Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտալուտ հաղթանակի մասին«Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին. «Իրավունք» Ինչպես է փոխվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի ունեցվածքը մեկ տարում․ «Ժողովուրդ»Այլևս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը. «Հրապարակ»TRIPP-ը Հայաստանի տարածքում հնարավորություն կտա ԱՄՆ-ին ռազմական ենթակառուցվածք տեղակայել անմիջապես Իրանի սահմանին մոտ. ՌԴ անվտանգության խորհուրդՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար. «Հրապարակ»Լիլիթ Մակունցը որոշում ունի. «Իրավունք»Ինչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ» Արևմուտքն էլ է պայմաններ դնում.«ՀրապարակՌուսական բանակը գիշերը հրթիռակոծել է Կիևը. կան վիրավորներ և ավերածություններԲանակում զոհերի աննախադեպ վիճակագրությունը համակարգում կրքեր է բորբոքել. «Հրապարակ»«Սաղիդ ներկան ու անցյալը կփռենք արեւին». ի՞նչ են հասկացրել արցախյան էլիտային. «Իրավունք»Սկանդալ դպրոցում. ծնողները վրդովված են. «Հրապարակ»Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»Զախարովան Արևմուտքի իշխանություններին մեղադրել է ռուս դիվանագետների դեմ սադրանքների մեջ US Open. հայ թենիսիստ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլԱրևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում․ Ռոմանոս ՊետրոսյանՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԱՄՆ-ն չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել նավերի վրա հարձակումները. ՎենսՈւիթքոֆը և Քուշները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև․ ԶելենսկիimID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱրարատ Միրզոյանը կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասինԲելառուսում արգելել են «ոչ բավարար չափով կոնյակային» հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքըԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենՖրանսիայում տասնութամյա տղամարդը պլանավորել է առեւանգել մի քանի հայտնի մարդկանցՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովՂազախստանը նավթի տարանցման նոր երթուղի է բացել դեպի ՂրղզստանԹրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբԱյդտեղ պետք է սովորի այն մարդը, ով որոշում ունի, որ պրոֆեսիոնալ կերպով զբաղվելու է այդ գործովԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎահագն Խաչատուրյանը և չեխ սենատոր Վիստերչիլն անդրադարձել են հարևանների հետ ՀՀ-ի հարաբերություններին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինՔաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողելՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ծառուկյա՛ն, Ծառուկյա՛ն». ծափերով ու վանկարկումներով ԲՀԿ առաջնորդին դատարանից ճանապարհեցին ՔԿՀԹուրքիայում Ահմեթ Դավութօղլուի դեմ հետաքննություն է սկսվել
Մամուլ

Կրթել չստացվեց, որոշել է պատժել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Ընտրություններից առաջ մի քանի ամիս պասիվացած ու հանրային դաշտից անհետացած Աննա Հակոբյանն ամռանը հանկարծ միանգամից ակտիվացավ եւ սկսեց խոսել ընտանեկան բռնության, կանանց իրավունքների մասին եւ այդ թեմայով անգամ փոդքաստեր է վարում: Նրա ուղիղ եթերները տարածվում են համացանցով, եւ մարդիկ հարցեր են տալիս, վարկածներ առաջ քաշում, թե ինչ նպատակով եւ ինչու է Նիկոլ Փաշինյանի կինը մտել այս թեմայի մեջ, այն էլ՝ այսքան ժրաջանորեն:

Նա նաեւ խոսում էր օրենսդրական փոփոխությունների եւ կանանց նկատմամբ բռնության հետ կապված Քրեական նոր հոդված մտցնելու մասին եւ անգամ փորձեց իր այս նախաձեռնությանը մասնակից դարձնել խորհրդարանական ընդդիմությանը` առաջարկելով երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին՝ հանդիպել իր հետ եւ քննարկել այս հարցերը: Նրանք, բնականաբար, հրաժարվեցին: Ապա տիկին Հակոբյանը Ֆեյսբուքով հանձնարարեց խորհրդարանականներին՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել եւ ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։ Պարզ է, որ ՔՊ-ն արագորեն անցավ այս հանձնարարությունը կատարելուն:

Տիկնոջ հանձնարարականը որսացին իշխանական երեք տիկնայք՝ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանն ու Ծովինար Վարդանյանը․ նրանք «Ընտանեկան բռնության մասին» բազմաչարչար օրենքում եւ կից օրենքներում հերթական փոփոխությունների նախագիծն են հեղինակել, որը տիկնոջ հանձնարարականից ուղիղ մեկ շաբաթ անց խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել։ Պատգամավորներն առաջարկում են ավելի խստացնել ընտանիքում եւ զուգընկերների միջեւ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բռնության դեպքերը, ընդ որում՝ պատիժ նախատեսել բոլոր դեպքերում, երբ կա եւ անգամ չկա բողոք, ու բռնության փաստն արձանագրել են ուրիշները։ Պարտադիր պատիժ սահմանել նաեւ այդ դեպքում, եթե կողմերից մեկը փոշմանել ու հետ է վերցրել դիմումը։ Օրենսդրական այս փաթեթը բացառում է նաեւ հաշտությունը, տուժողի կրկնակի հարցաքննությունը, բռնարարի տնային կալանքը, մանավանդ երբ նա տուժողի հետ միեւնույն տանն է ապրում` նոր տրավմայից խուսափելու համար, պարտադրում է նաեւ բռնարարի ռեաբիլիտացիա։ Այս արշավին երեկ ներգրավվեց նաեւ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը․ ՆԳՆ-ն երկու ծավալուն հաղորդագրություն տարածեց, թե ինչքան կարեւոր նախաձեռնությամբ է հանդես եկել Աննա Հակոբյանը, եւ ինչքան հրատապ հարց է Հայաստանի համար այս օրենսդրական փոփոխություններն անելը:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը ժամանակին էլ նույնքան եռանդով հայտարարում էր, որ «կրթվելը նորաձեւ» է, կոչ էր անում բոլորին սովորել, գրքեր կարդալ, հիմա կրթարշավը մի կողմ թողած` որոշել է կարգուկանոն հաստատել հայ ընտանիքներում եւ անգամ հայտարարում է, որ հայկական ընտանիքների մոդելը փոխելու առաքելություն է ստանձնել: Նրա ներկայացմամբ, հայկական ընտանիքներում բոլոր տղամարդիկ բռնարարներ են, եւ ամեն երկրորդ կին բռնության է ենթարկվում։

Թե ինչ թաքնված նպատակներ ու շահեր կան այս արշավի ետեւում, պարզ կդառնա ապագայում, սակայն, անկասկած, պետության ղեկավարի կինը հենց այնպես չի մտել այս դաշտ, եւ գույներն էլ պատահական չէ, որ խտացրած է ներկայացնում։ Մինչդեռ մեր երկրում բռնության օրենսդիրն ու տարածողը հենց իր ամուսինն է, որն ամբիոններից 8 տարի շարունակ սպառնում է, գոռգոռում, վիրավորում ու նվաստացնում է մարդկանց, հոգեբանական բռնություն է կիրառում եւ խրախուսում բռնությունը, ինչպես արեց երեկ` իր ճեպազրույցում շնորհակալություն հայտնելով Գագիկ Խաչատրյանին պատգարակի վրա բերման ենթարկած իրավապահներին:

Ի դեպ, իշխանական շրջանակներում էլ են տարակուսած Փաշինյանի կնոջ նման նախաձեռնողականությունից, որը կայծակնային արձագանք գտավ իշխանական կանանց շրջանում: Ոմանք կատակում են, թե Աննա Հակոբյանն իր ամուսնուց դժգոհ է եւ փորձում է մուռ հանել հայ տղամարդկանցից` խստացված օրենքն էլ մահակ դարձնել ամեն երկրորդ հայ տղամարդու գլխին, որոնք ոչ մի ձեւ չունեն խուսափելու պատժից, անգամ եթե սեփական կինը չի բողոքում, եւ բռնության փաստն էլ ապացուցված չէ։ Ասենք, մի հարեւանի հիվանդագին երեւակայության եւ նախանձի հողի վրա տված ցուցմունքը կարող է մարդուն պատժելու հիմնավոր առիթ ծառայել: