Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները փորձել են Ուրան 238 վաճառել
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները փորձել են շուրջ երկու հարյուր մլն դոլարի Ուրան-238 վաճառել և Վրաստանի ազգային անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվել են: Այս մասին տեղեկացնում է sputnik-georgia-ն:
Երեք ՀՀ և երեք Վրաստանի քաղաքացիներ ձերբակալվել են ռադիոկատիվ նյութի անօրինական ձեռքբերման և իրացման մեղադրանքով: Հարուցվել է քրեական գործ, որի կիրառման դեպքում մեղավորներին սպասվում է հինգից մինչև տասը տարվա ազատազրկում: Սա առաջին դեպքը չէ, կապված այս տարի անօրինական կերպով ռադիոակտիվ նյութի ձեռքբերման և իրացման համար: Այս տարվա հունվարին Վրաստանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է երեք անձի, ովքեր մեղադրվում էին ռադիոակտիվ նյութի անօրինական վաճառքի համար: