Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտալուտ հաղթանակի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով հաղթանակ կտանի Իրանի նկատմամբ՝ ընդգծելով, որ Թեհրանը չպետք է միջուկային զենք ունենա։
Այս մասին Թրամփը հայտարարել է GB News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք կհաղթենք, և դա տեղի կունենա շուտով, քանի որ մենք արդեն հաղթել ենք, որովհետև նրանք չեն կարող ունենալ միջուկային զենք», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ առանց Իրանի ուղղությամբ հարվածներ հասցնելու ԱՄՆ-ի որոշման՝ Թեհրանը կարող էր միջուկային զենք ստանալ երկու, գուցե չորս շաբաթվա ընթացքում:
Այժմ, ինչպես պնդում է ԱՄՆ նախագահը, այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 25 տարի։
«Ես ճիշտ վարվեցի», – հավելել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաջողությամբ իրականացնում է Իրանի դեմ ռազմական գործողությունը և վերահսկում է Հորմուզի նեղուցը: