TRIPP-ը Հայաստանի տարածքում հնարավորություն կտա ԱՄՆ-ին ռազմական ենթակառուցվածք տեղակայել անմիջապես Իրանի սահմանին մոտ. ՌԴ անվտանգության խորհուրդ
«Թրամփի երթուղի» կոչվող նախագծի իրականացումը Հայաստանի տարածքում հնարավորություն կտա ԱՄՆ-ին ռազմական ենթակառուցվածք տեղակայել անմիջապես Իրանի սահմանին մոտ:
Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Նա այդ մասին հայտարարել է Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում կայացած «ՀԱՊԿ–ՇՀԿ․ անվտանգության տարածք» խորագրով նիստի ժամանակ։
«Հայաստանի տարածքով անցնող այսպես կոչված «Թրամփի երթուղին» հնարավորություն է տալիս Արևմուտքին, ամերիկացիներին, անմիջապես Հայաստանի տարածքում և Իրանի սահմանին անմիջական հարևանությամբ տեղակայել իրենց զորքերը կամ մասնավոր ռազմական ընկերությունների ուժեր, ինչպես նաև հետախուզական ենթակառուցվածք», – ասել է Շևցովը։