Քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողելՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ծառուկյա՛ն, Ծառուկյա՛ն». ծափերով ու վանկարկումներով ԲՀԿ առաջնորդին դատարանից ճանապարհեցին ՔԿՀԹուրքիայում Ահմեթ Դավութօղլուի դեմ հետաքննություն է սկսվելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն«Իրանի պատմության խորությունը մի շփոթեք մանկության բակի չափսերի հետ»․ Իրանի ԱԳՆ-ում պատասխանել են ԱՄՆ ֆինանսների նախարարինԱլեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը կարևորել են երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումըԱլյասկայի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգըԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիՊատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում էՎահագն Չախալյանը կազատվի տնային կալանքիցԱրևային կայանների տեղադրման և շահագործման գործընթացներում բացահայտվել են առերևույթ խախտումներԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել ՀՀ-ին ՌԴ-ից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԱլեն Սիմոնյանն ընդունել է Վասիլիս ՄարագոսինՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել
«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ. «Ազատություն»
Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՓրկարարները մաքրել են ճանապարհին թափված քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
1992-93 թթ․ Թուրքիան 3 անգամ ծրագրում էր չափավոր հարված հասցնել Հայաստանին, և միայն Ռուսաստանի կոշտ արձագանքն է կանգնեցրել Թուրքիային․ Շարմազանով (տեսանյութ)
imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿՓաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետԻրանի բանակը հարվածներ է հասցնում ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ռազմաբազաներինԻրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Առանց Ռուսաստանի օգնության Հայաստանին կուլ կտան․ ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ
Հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղակական ուժի հետ․ Նարեկ ՆալբանդյանՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra»-ներ․ ավտոմեքենաներից մեկը բաժանվել է երկու մասի, որոնք հայտնվել են դաշտում, մի մասը՝ գլխիվայր․ կան վիրավորներ Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության օրակարգը40 քաղաքացուց 7.9 մլն դրամ ընդհանուր արժողության բջջային հեռախոսներ և կենցաղային այլ իրեր գnղանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը կալանավnրվելԱյսօր մեր 18 արդարներից Հրայր սարկավագ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է Արտահանվող և վերամշակման նպատակով մթերվող ապրանքների համար փոխհատուցումը կտրամադրվի նաև 2026-ի սեպտեմբերին․ ԷՆՇուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԹրամփը նշել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. հանդիպումը կարող է կայանալ ՉինաստանումԽլուրդն ինքն ա, եթե ման ա գալիս՝ ինքը  գտել ա խլուրդին․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը հզոր մարդ է և առաջնորդ, և նույնիսկ գտնվելով բանտում՝ նա շարունակում է մնալ հոգով ավելի ուժեղ և ազատ, քան իրեն հետապնդողները. Արա Աբրահամյան
59 քաղաքացուց խարդախnւթյամբ հափշտшկվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել«Ազատություն Գագիկ Ծառուկյանին»․ Ծառուկյանի աջակիցները՝ դատարանի բակում (տեսանյութ)Օրենսդրական նախաձեռնություն. ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործությունԱմենաահավորն այն է, որ Փաշինյանն Արևմուտքին բացի հակառուսականությունից, առաջակելու որևէ բան չունի և դա շատ, շատ, շատ վատ վերջ է ունենալու․ Մամիջանյան (տեսանյութ)Տեսչական մարմնի պաշտոնյաներ են ձերբակալվել՝ կաշառքի գործով
Մագա Հարությունյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Գագիկ Ծառուկյանի հետ
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզելային վառելիքԿփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը. ուղիղ
Այնպես չի, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է, բայց այն դուրս բերելու հարց մենք երբեք չենք բարձրացրել․ ՓաշինյանԹմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 5 անձի մասով
Սպորտ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից լեգեոներների քանակի սահմանափակման վերաբերյալ ընթացող դատական գործընթացին։

Ակումբը մտահոգություն է հայտնել ընդհանուր իրավասության դատարանների՝ զուտ մարզական որոշումներին միջամտելու կապակցությամբ և պաշտոնապես ներգրավվել է քաղաքացիական գործի քննությանը որպես երրորդ անձ՝ ի պաշտպանություն հայկական ֆուտբոլի ինքնավարության:

Ակումբի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հարգելի՛ ֆուտբոլային հանրություն,

Հարգելի՛ երկրպագուներ և հայկական ֆուտբոլով մտահոգ բոլոր անձինք,

«Ֆուտբոլային Ակումբ Ուրարտու» ՄՀԿ-ն անհրաժեշտ է համարում հանրությանը ներկայացնել իր դիրքորոշումը ներկայումս ընթացող մի իրավական գործընթացի վերաբերյալ, որը, մեր համոզմամբ, իր նշանակությամբ դուրս է մեկ առանձին վեճի շրջանակներից և կարող է էական ազդեցություն ունենալ հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլի կառավարման համակարգի, դրա ինքնուրույնության և հետագա զարգացման վրա։

Ներկայումս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննվում է քաղաքացիական գործ, որի շրջանակներում, ի թիվս այլնի, ներկայացվել է պահանջ՝ անվավեր ճանաչելու «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության Գործադիր կոմիտեի 27.06.2026 թվականի՝ «ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը (2026-2027 մրցաշրջան) հաստատելու մասին» որոշումը։

Նշված Կանոնակարգը սահմանում է Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների կազմակերպման և անցկացման մի շարք ընթացակարգային, կազմակերպչական և մարզական չափանիշներ, որոնք անմիջականորեն տարածվում են այդ մրցումներին մասնակցող ակումբների վրա և ձևավորում են այն միջավայրը, որտեղ գործում ու զարգանում է հայկական ակումբային ֆուտբոլը։

Կանոնակարգի առավել լայն քննարկման արժանացած դրույթներից է 20.03 կետը, համաձայն որի՝ «լեգեոներ» համարվող ֆուտբոլիստների քանակը ՀՊԼ և ԱԽ թիմերում միասին չի կարող գերազանցել 15 ֆուտբոլիստը։

«Ուրարտու» ՖԱ-ն այս սահմանափակումը դիտարկում է ոչ թե որպես ինքնանպատակ արգելք, այլ որպես հայկական ֆուտբոլի երկարաժամկետ զարգացմանն ուղղված մարզական քաղաքականության բաղադրիչ։ Դրա տրամաբանությունը, մեր գնահատմամբ, Հայաստանի Հանրապետությունում մարզված և հայ ֆուտբոլիստների համար մրցակցային ու խաղային հնարավորությունների ընդլայնումն է, նրանց զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորումը և, որպես վերջնական նպատակ, հայկական ակումբային ֆուտբոլի ու տարբեր տարիքային հավաքականների որակի բարձրացումը։

Մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ ենք, որի համար յուրաքանչյուր խաղի արդյունքը կարևոր է։ Սակայն «Ուրարտուի» համար ֆուտբոլը երբեք չի սահմանափակվել միայն հաջորդ հանդիպման արդյունքով։

Մեր ակումբի ակադեմիայում այսօր մարզվում են հարյուրավոր երեխաներ, որոնցից յուրաքանչյուրն ունի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու երազանք։ Մեր պարտականությունն է ոչ միայն մարզել նրանց, այլ նաև պաշտպանել այն համակարգը, որտեղ այդ երեխան կարող է իրական հնարավորություն ստանալ անցնելու մանկապատանեկան ֆուտբոլից դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ։

Հայկական ֆուտբոլը պետք է ունենա զարգացման իրական ճանապարհ։

Մենք բաց ենք մրցակցության համար, գնահատում ենք արտասահմանցի բարձրակարգ ֆուտբոլիստների ներդրումը հայկական ակումբային ֆուտբոլի զարգացման գործում և համոզված ենք, որ լեգեոներները կարող են բարձրացնել առաջնության որակն ու մրցակցությունը։ Միաժամանակ, այդ գործընթացը չպետք է վերածվի մի համակարգի, որտեղ կարճաժամկետ մարզական արդյունքի հասնելու ձգտումը սահմանափակում է Հայաստանում մարզված երիտասարդ ֆուտբոլիստների առաջխաղացման հնարավորությունները։

Սակայն տվյալ հարցում առկա է նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր սկզբունքային խնդիր։

Ֆուտբոլն ունի իր առանձնահատուկ և միջազգային մակարդակով ձևավորված կառավարման ու վեճերի լուծման իրավական համակարգը։ FIFA-ի, UEFA-ի, ազգային ֆեդերացիաների և Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) շրջանակներում տասնամյակների ընթացքում ձևավորվել են այն մեխանիզմները, որոնց նպատակն է ապահովել ֆուտբոլային հարաբերությունների մասնագիտական, միասնական և ոլորտի առանձնահատկություններին համապատասխան կարգավորումը։

Մեր համոզմամբ՝ զուտ մարզական բնույթի որոշումների և ֆուտբոլային մրցումների կազմակերպման ներքին կանոնների նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանների միջամտության սահմանների հարցը չի կարող դիտարկվել որպես սովորական քաղաքացիաիրավական վեճ։ Այն առնչվում է ֆուտբոլի ինքնավարության, մարզական մարմինների իրավասության, վեճերի լուծման հատուկ մեխանիզմների և ազգային ու միջազգային ֆուտբոլային կառույցների միջև ձևավորված իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին։

Հենց այդ պատճառով «Ուրարտու» ՖԱ-ն չի կարող անտարբեր մնալ մի գործընթացի նկատմամբ, որի հնարավոր հետևանքները կարող են տարածվել ոչ միայն մեկ կանոնակարգի կամ մեկ մրցաշրջանի վրա, այլև նախադեպային նշանակություն ունենալ հայկական ֆուտբոլի կառավարման ամբողջ համակարգի համար։

Միաժամանակ ցանկանում ենք հստակ ընդգծել՝ «Ուրարտու» ՖԱ-ի դիրքորոշումը որևէ կերպ ուղղված չէ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ որպես դատավարության կողմի շահերի պաշտպանությանը։

Մենք պաշտպանում ենք ոչ թե որևէ կառույց կամ պաշտոնատար անձ, այլ այն սկզբունքները, որոնք, մեր համոզմամբ, անհրաժեշտ են հայկական ֆուտբոլի կայուն զարգացման համար՝ ֆուտբոլային կառավարման ինքնուրույնությունը, մասնագիտական որոշումների նկատմամբ հարգանքը, իրավական կանխատեսելիությունը, առողջ մրցակցությունը և հայ ֆուտբոլիստների զարգացման իրական հնարավորությունը։

Այս սկզբունքներից ելնելով՝ «Ֆուտբոլային Ակումբ Ուրարտու» ՄՀԿ-ն համապատասխան միջնորդություն է ներկայացրել դատարան և ներգրավվել է տվյալ քաղաքացիական գործի քննությանը որպես երրորդ անձ։

Ակումբը գործի շրջանակներում իր դիրքորոշումը և իրավական փաստարկները կներկայացնի բացառապես օրենքով նախատեսված դատավարական գործիքների միջոցով՝ հարգելով դատարանը, դատավարության մյուս մասնակիցներին և արդար դատաքննության հիմնարար սկզբունքները։

Միևնույն ժամանակ, մեր դիրքորոշումը մնում է հստակ և սկզբունքային. որովհետև հայկական ֆուտբոլի ապագան կառուցվում է ոչ միայն այսօրվա արդյունքներով, այլև այն հնարավորություններով, որոնք այսօր ստեղծում ենք վաղվա հայ ֆուտբոլիստների համար։

«Ֆուտբոլային Ակումբ Ուրարտու» ՄՀԿ»։

Հիշեցնենք, որ ներկայումս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում վիճարկվում է ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից հաստատված կանոնակարգի 20.03 կետը, որի համաձայն՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի թիմերում լեգեոներ համարվող ֆուտբոլիստների ընդհանուր քանակը միասին չի կարող գերազանցել 15-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նոա» ֆուտբոլային ակումբը հայց էր ներկայացրել դատարան և հաջողության հասել լեգեոներների սահմանափակման դեմ ուղղված դատական վեճում, ինչն էլ հիմք է հանդիսացել ֆուտբոլային հանրության շրջանում այս քննարկումների և «Ուրարտուի» կողմից ձեռնարկված իրավական պատասխան քայլի համար։