Խլուրդն ինքն ա, եթե ման ա գալիս՝ ինքը գտել ա խլուրդին․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)
Սլիվ արել է ինքը, սլիվ անողը եղել է ուղիղ ինքը դեռևս նախընտրայկան փուլում, երբ որ ասել է՝ սա պետք ա նստի, նա պետք ա նստի, չգիտեմ՝ ուր ա ընկել էսկողմ-էնկողմ։ Մենք չգիտեինք՝ որ օրն են գալու, բայց մենք հասկանում էինք, որ ինչ-որ պահի գալու են։ Այս մասին այսօր Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստի ժամանակ դատարանի բակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով Փաշինյանի՝ խլուրդներ փնտրելու մասին հայտարարությունների մասին հարցին։
Խոսելով երեխանեի պատրաստած պաստառի մասին՝ պատգամավորը նշեց, որ պաստառը եղել է հոր տանը, ով ապրում է ավագ որդու հետ, իսկ պաստառը պատրաստել են ոչ թե Լևոն, այլ Սեդրակ Քոչարյանի երեխաները։
«Այդ ցուցանակը մեկ ամսից ավել պատրաստած եղել է, էնպես չէր, որ մի օր առաջ էին պատրաստել»,- ասաց նա։
Հարցին, թե ինչու էին սպասում, Քոչարյանն ասաց, որ հենց Նիկոլ Փաշինյանն է այդ մասին ասել․ «Նախընտրականից սկսած դեռ՝ ասում էր՝ պիտի նստեն, հետո նաև հորս հետ կապված էս ապօրինի գործը հարուցեցին, երբ որ չթողեցին սահմանը հատի, դա էլ էր ազդակ, որ հնարավոր է գան։ Էստեղ ընկնել խլուրդներ ման գալ․․․ խլուրդը ինքն ա, եթե ման ա գալիս՝ ինքը գտել ա խլուրդին»,- ասաց պատգամավորը։