Իրանի բանակը հարվածներ է հասցնում ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին
Իրանի զինված ուժերը հարձակվել են ԱՄԷ-ում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների վրա, հայտնել է Իրանի բանակը։
Բանակը նաև հայտնել է, որ Թեհրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ԱՄՆ «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի արբանյակային կապի համակարգերին, սարքավորումների պահեստավորման վայրերին և կործանիչների անգարներին։ Իրանական կողմը պնդում է, որ հարվածների հետևանքով վնասվել են այդ օբյեկտները։
Բացի այդ, ըստ բանակի հայտարարության, իրանական զինվորականները ԱՄԷ-ում գտնվող «Ալ-Մինհադ» բազայում հարձակվել են զինվորականների տեղակայման վայրերի և ռադարային համակարգերի վրա։
Միևնույն ժամանակ, իրանական զինվորականները չեն հստակեցրել, թե կոնկրետ երբ են իրականացվել հարվածները՝ նշելով միայն, որ դրանք իրականացվել են ի պատասխան ԱՄՆ-ի՝ Իրանի ուղղությամբ իրականացրած հարձակումների։