Հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղակական ուժի հետ․ Նարեկ ՆալբանդյանՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra»-ներ․ ավտոմեքենաներից մեկը բաժանվել է երկու մասի, որոնք հայտնվել են դաշտում, մի մասը՝ գլխիվայր․ կան վիրավորներ Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության օրակարգը40 քաղաքացուց 7.9 մլն դրամ ընդհանուր արժողության բջջային հեռախոսներ և կենցաղային այլ իրեր գnղանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը կալանավnրվելԱյսօր մեր 18 արդարներից Հրայր սարկավագ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է Արտահանվող և վերամշակման նպատակով մթերվող ապրանքների համար փոխհատուցումը կտրամադրվի նաև 2026-ի սեպտեմբերին․ ԷՆՇուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԹրամփը նշել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. հանդիպումը կարող է կայանալ ՉինաստանումԽլուրդն ինքն ա, եթե ման ա գալիս՝ ինքը  գտել ա խլուրդին․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը հզոր մարդ է և առաջնորդ, և նույնիսկ գտնվելով բանտում՝ նա շարունակում է մնալ հոգով ավելի ուժեղ և ազատ, քան իրեն հետապնդողները. Արա Աբրահամյան
59 քաղաքացուց խարդախnւթյամբ հափշտшկվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել«Ազատություն Գագիկ Ծառուկյանին»․ Ծառուկյանի աջակիցները՝ դատարանի բակում (տեսանյութ)Օրենսդրական նախաձեռնություն. ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործությունԱմենաահավորն այն է, որ Փաշինյանն Արևմուտքին բացի հակառուսականությունից, առաջակելու որևէ բան չունի և դա շատ, շատ, շատ վատ վերջ է ունենալու․ Մամիջանյան (տեսանյութ)Տեսչական մարմնի պաշտոնյաներ են ձերբակալվել՝ կաշառքի գործով
Մագա Հարությունյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Գագիկ Ծառուկյանի հետ
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզելային վառելիքԿփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը. ուղիղ
Այնպես չի, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է, բայց այն դուրս բերելու հարց մենք երբեք չենք բարձրացրել․ ՓաշինյանԹմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 5 անձի մասով
Պայմանավորվեցինք, որ առաջիկայում ես այց կունենամ Մոսկվա․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին
Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվելԾանր մետաղներ՝ հողում, նստվածքներում, փոշու և մարդկանց մեզի մեջ. չեխ փորձագետներն ուսումնասիրել են Սյունիքի բնակավայրերը. Hetq.amՀաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավորՌուսական բանակը հարվածեր է հասցրել Օդեսային. կան մեծ թվով վիրավորներԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այց է կատարել սահմանային զորամասերից մեկը (տեսանյութ) 2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆՎրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ փոխնախագահ՝ ազատվելով ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնիցԿարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը Երևանի գործն է. Օվերչուկ
Հոլիվուդյան սցենարներ չեն լինելու, և Փաշինյանի արևմտյան կուրսն աստիճանաբար ավելի թանկ է նստելու Հայաստանի վրա․ Արտակ ԶաքարյանՄոսկվայի օդանավակայանները փակ են․ մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներՄենք ռուսական շուկայից չենք պատրաստվում հրաժարվել, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ․ Գևորգ ՊապոյանԵրկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանի մի քանի տարածներումՌուսական 102-րդ բազայի կամ երկաթուղու շուրջ ստեղծված թնջուկը զուտ ժամանակի հարց է. Տիգրան ԱբրահամյանԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ ԶախարովաԿասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ ԱրշակյանԻրանը հարվածներ է հասցնում Քուվեյթին. Խոցվել է ամերիկյան ռազմակայանի կարևորագույն օբյեկտներից մեկըԾնելիությունը խթանելու խոստումը օդում է. նախարարության պատասխանը հերքում է իրենց․ «Ժողովուրդ»Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկինՍտանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը շուտով կվերանա. ԼավրովԱվելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ»Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները. «Հրապարակ»ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը. «Հրապարակ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի. «Հրապարակ»
Հասարակություն

59 քաղաքացուց խարդախnւթյամբ հափշտшկվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել

Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 59 քաղաքացիներից 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ հափշտակած, ևս 19 քաղաքացիներից 38 միլիոն 879 հազար դրամի հափշտակության փորձ կատարած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիներ Մ.Շ.-ն, Մ.Մ.-ն, Ա.Պ.-ն, ոմն «Մաքս»-ը և քննությամբ չպարզված այլ անձինք 2025 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2026 թվականի ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում ստեղծել և մասնակցել են հանցավոր կազմակերպության գործունեությանը։

Հանցավոր կազմակերպության անդամները, փոխլրացնելով միմյանց գործողությունները, մշակել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու միասնական մեխանիզմ։ Մասնավորապես՝ «WhatsApp» և «Viber» հավելվածներում, օգտագործելով հանցավոր կազմակերպությանը օժանդակած Հ.Բ.-ի, Ռ.Ս.-ի և իրենց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարները, հանրության շրջանակում հայտնի անձանց անուններով և լուսանկարներով ստեղծել են կեղծ օգտահաշիվներ։

Այդ օգտահաշիվներից տվյալ անձանց ծանոթներին ուղարկվել են հաղորդագրություններ այն մասին, որ իրենց ծանոթը խնդիրներ ունի պետական տարբեր մարմինների հետ, և այդ կապակցությամբ իրենց հետ կապ կհաստատի ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը։

Այնուհետև, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ տարբեր անուններով, այդ թվում՝ «Դավիթ Աշոտի Օգանեսյան», «կապիտան Վազգեն Հարությունյան», «Գուրգեն Լևոնի Սիմոնյան», «Վահան Սեյրանի Պողոսյան» և «Արման Տիգրանի Սարգսյան», զանգահարել են քաղաքացիներին, հոգեբանական ազդեցություն գործադրել նրանց նկատմամբ, ֆինանսական միջոցների վերաբերյալ ենթադրյալ խնդիրների մասին ձևավորել վախի և տագնապի մթնոլորտ, պահանջել պահպանել գաղտնիություն և հետևել իբրև ՀՀ կենտրոնական բանկի աշխատակցի ցուցումներին։

Այնուհետև, ներկայանալով որպես ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակից՝ «Դավիթ Նիկոյան» տվյալով, առավել ամրապնդել են տուժածների վստահությունը։

Շարունակելով հանցավոր գործողությունները՝ հանցավոր կազմակերպության անդամները ներկայացել են նաև որպես ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներ՝ տարբեր անուններով, ներկայացրել կեղծ վկայագրեր և քաղաքացիներին համոզել, որ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իրենց բանկային հաշիվներում առկա ֆինանսական միջոցները փոխանցել այլ՝ իբրև «անվտանգ» հաշիվների։

Հանցավոր կազմակերպության անդամները, գործելով մեկ միասնական դիտավորությամբ, ընդհանուր առմամբ 59 քաղաքացիներից հափշտակել են 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ, իսկ 19 քաղաքացիներից փորձել են հափշտակել 38 միլիոն 879 հազար դրամ։

Մ.Մ.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում։

Քրեական վարույթից առանձնացված մասը՝ Մ.Շ.-ի. Ա.Պ.-ի, Հ.Բ.-ի և Ռ.Ս.-ի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: