40 քաղաքացուց 7.9 մլն դրամ ընդհանուր արժողության բջջային հեռախոսներ և կենցաղային այլ իրեր գnղանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը կալանավnրվելԱյսօր մեր 18 արդարներից Հրայր սարկավագ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է Արտահանվող և վերամշակման նպատակով մթերվող ապրանքների համար փոխհատուցումը կտրամադրվի նաև 2026-ի սեպտեմբերին․ ԷՆՇուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԹրամփը նշել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. հանդիպումը կարող է կայանալ ՉինաստանումԽլուրդն ինքն ա, եթե ման ա գալիս՝ ինքը  գտել ա խլուրդին․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը հզոր մարդ է և առաջնորդ, և նույնիսկ գտնվելով բանտում՝ նա շարունակում է մնալ հոգով ավելի ուժեղ և ազատ, քան իրեն հետապնդողները. Արա Աբրահամյան
59 քաղաքացուց խարդախnւթյամբ հափշտшկվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել«Ազատություն Գագիկ Ծառուկյանին»․ Ծառուկյանի աջակիցները՝ դատարանի բակում (տեսանյութ)Օրենսդրական նախաձեռնություն. ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործությունԱմենաահավորն այն է, որ Փաշինյանն Արևմուտքին բացի հակառուսականությունից, առաջակելու որևէ բան չունի և դա շատ, շատ, շատ վատ վերջ է ունենալու․ Մամիջանյան (տեսանյութ)Տեսչական մարմնի պաշտոնյաներ են ձերբակալվել՝ կաշառքի գործով
Մագա Հարությունյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Գագիկ Ծառուկյանի հետ
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզելային վառելիքԿփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը. ուղիղ
Այնպես չի, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է, բայց այն դուրս բերելու հարց մենք երբեք չենք բարձրացրել․ ՓաշինյանԹմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 5 անձի մասով
Պայմանավորվեցինք, որ առաջիկայում ես այց կունենամ Մոսկվա․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին
Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվելԾանր մետաղներ՝ հողում, նստվածքներում, փոշու և մարդկանց մեզի մեջ. չեխ փորձագետներն ուսումնասիրել են Սյունիքի բնակավայրերը. Hetq.amՀաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավորՌուսական բանակը հարվածեր է հասցրել Օդեսային. կան մեծ թվով վիրավորներԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այց է կատարել սահմանային զորամասերից մեկը (տեսանյութ) 2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆՎրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ փոխնախագահ՝ ազատվելով ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնիցԿարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը Երևանի գործն է. Օվերչուկ
Հոլիվուդյան սցենարներ չեն լինելու, և Փաշինյանի արևմտյան կուրսն աստիճանաբար ավելի թանկ է նստելու Հայաստանի վրա․ Արտակ ԶաքարյանՄոսկվայի օդանավակայանները փակ են․ մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներՄենք ռուսական շուկայից չենք պատրաստվում հրաժարվել, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ․ Գևորգ ՊապոյանԵրկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանի մի քանի տարածներումՌուսական 102-րդ բազայի կամ երկաթուղու շուրջ ստեղծված թնջուկը զուտ ժամանակի հարց է. Տիգրան ԱբրահամյանԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ ԶախարովաԿասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ ԱրշակյանԻրանը հարվածներ է հասցնում Քուվեյթին. Խոցվել է ամերիկյան ռազմակայանի կարևորագույն օբյեկտներից մեկըԾնելիությունը խթանելու խոստումը օդում է. նախարարության պատասխանը հերքում է իրենց․ «Ժողովուրդ»Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկինՍտանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը շուտով կվերանա. ԼավրովԱվելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ»Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները. «Հրապարակ»ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը. «Հրապարակ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի. «Հրապարակ»ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ. «Ժողովուրդ»ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ»Ձևական մրցույթ՝ մեկ թեկնածուով. «Հրապարակ»

Օրենսդրական նախաձեռնություն. ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն

Կառավարությունը առաջարկություն է ներկայացրել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։ Նախագծերի փաթեթի հեղինակներ են Ազգային ժողովի«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։

Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից սկսվել է լայնամասշտաբ արշավ ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ. «Արշավը նպատակ ունի կանխարգելելու բռնությունը ի սկզբանե ընտանիքում, այսինքն՝ թույլ չտալու դրա վրա հասնելը, ընթացիկ դեպքերով իրականացնելու արդյունավետ քննություն և ձևավորելու նաև զրո հանդուրժողականություն հասարակության շրջանում բռնության՝ ընդհանուր առմամբ երևույթի նկատմամբ։ Այս արշավի շրջանակներում է հենց մշակվել նախագծերի փաթեթը, որն այսօր ներկայացված է Կառավարության քննարկմանը»։

Ըստ նախարարի՝ ընտանիքում տեղի ունեցող բռնության երևույթները, որոնք վտանգում են մարդու անվտանգությունը, կյանքը, առողջությունը, հոգեկան կամ ֆիզիկական անձեռնմխելիությունը կամ սեռական ազատություն ու անձեռնմխելիությունը, պարզապես անձնական կամ ընտանեկան խնդիր չի կարող լինել, և պետությունը այստեղ մեծ անելիք և անմիջական պատասխանատվություն ունի այս դեպքերին արագ արձագանքելու և նաև հետագա դեպքերը կանխարգելելու ուղղությամբ։ ՆԳ նախարարը տեղեկացրել է, ոչ փաթեթը երկու հիմնական հարցի է անդրադառնում՝ պետությունն ինչպես է պաշտպանում այն անձին, ով իր ամենամոտ միջավայրում, իր ընտանիքում, իր առօրյա կյանքում ենթարկվում է բռնության, և ինչպես է կանխարգելում հետագա դեպքերը։

Արփինե Սարգսյանը չորս ուղղություն է առանձնացրել. «Առաջին կարևոր ուղղությունը վերաբերում է Քրեական օրենսգրքի մակարդակում պաշտպանության ուժեղացմանն այս երևույթների նկատմամբ։ Պիտի փաստեմ, որ օրենսգրքով նախագծի հեղինակները ընտանեկան և կենցաղային բռնությունը ճանաչում են՝ որպես ինքնուրույն առանձին երևույթ, և այս ուղղությամբ հարաբերությունները քրեական օրենսգրքում դիտարկվում են որպես առանձին հոգածության առարկա և առանձին գլուխներով նախատեսվում են որպես ինքնուրույն հանցակազմեր։ Եվ նաև խստացվում է դրանց համար նախատեսված պատասխանատվությունը։ Երկրորդ՝ կարևոր ուղղությունը քրեական արդեն վարույթի շրջանակներում տուժողի պաշտպանության ուժեղացմանն է վերաբերում։ Այսօր պետությունը գրեթե ամբողջ բեռը առաջնային մեկնարկի համար թողնում է հենց բռնության զոհի վրա, որպեսզի ինքը ներկայացնի հաղորդում, հաղորդումը հետագայում ընթացքավորվի։ Նախագծով հեղինակներն առաջարկում են այս դեպքում չկապել պրոցեսը տուժողի բողոքի կամ հաղորդման հետ, և բոլոր դեպքերը դարձնել հանրային մեղադրանքի առարկա։ Այսինքն՝ բոլոր դեպքերում պետությունն արձագանքելու է, սկսվելու է քրեական վարույթ և պատշաճ կերպով գնալու ենք հետագա ընթացքով։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ մենք բացառում ենք այդ ընթացքում որևէ հաշտության պրոցես, որովհետև շատ հաճախ ունենում ենք դեպքեր, երբ համոզելով, հարկադրանքի տարբեր եղանակներով անձինք հետ են վերցնում հաղորդումները և թույլ չեն տալիս հետագա շարունակությունը։ Այս դեպքում պետությունը գնալու է մինչև վերջ և պատասխանատվությանը ենթարկելու բռնարարին։ Վարույթի տեսանկյունից կարևոր է նաև այն, որ մենք հաճախ նկատում ենք, որ բռնության զոհերը կրկնակի զոհականացման տրամաբանության մեջ անընդհատ բողոքում են նաև առանձին դեպքերում կրկնակի հարցաքննություններից։ Առաջարկում ենք սահմանափակել տուժողի կրկնակի հարցաքննությունը՝ թույլ տալով վարույթն իրականացնող մարմնին նոր հարցաքննություն կազմակերպել բացառապես այն պայմաններում, երբ նոր ի հայտ եկած հանգամանք կա, և դրա հետ կապված կարիք կա ճշգրտումների։ Արգելում ենք տնային կալանքն այն դեպքերում, երբ տուժողը և մեղադրյալը շարունակում են համատեղ բնակվել, ինչպես նաև հատուկ պաշտպանության միջոցների նկատմամբ հսկողությունը իրականացնում ենք նաև էլեկտրոնային հսկողության միջոցներով։ Եվ հետևապես վարույթի տրամաբանության մեջ այնպես ենք անում, որ հնարավորինս տուժողը զերծ մնա նոր տրավմայից կամ նոր վտանգի որևէ աղբյուրից։ Երրորդ կարևոր ուղղությունը վերաբերում է պաշտպանության միջոցների տրամաբանությանը։ Ի սկզբանե դուրս ենք բերում նախազգուշացումը՝ որպես պաշտպանության ինստիտուտ, որովհետև շատ հաճախ նկատում ենք, որ դա որևէ արդյունավետ միջոց չի հանդիսանում պրակտիկայում, և որպես կանոն նախազգուշացումից հետո արդեն կրկնակի բռնության դեպքեր ենք արձանագրում ոստիկանության պրակտիկայում։ Սա առհասարակ դուրս ենք բերում։ Կարևոր փոփոխություն է այստեղ առաջարկվում նաև փաթեթով, որ փոխենք գործող պրակտիկան։ Այս պահի դրությամբ, երբ գործ ունենք բռնության դեպքի հետ, առաջնային ռեակցիան պետության բռնության զոհին տնից դուրս բերելն է և ապաստարան տեղափոխելը։ Բայց շատ հաճախ պիտի ընկալենք, որ այս պայմաններում բռնարարը շարունակում է մնալ տանը, իր համար սովորական միջավայրում, մինչև քրեական վարույթի հետագա ընթացք, մեղադրանքի առաջադրում և այլն։ Եվ այստեղ կարծես թե բռնության զոհին էլ ավելի խոցելի վիճակում ենք դնում և նախատեսում ենք, որ որպես կանոն բռնություն գործադրածին ենք հանում կոնկրետ ընդհանուր միջավայրից, եթե, իհարկե, չենք երաշխավորում տուժողի անվտանգությունը այլ միջավայրում։ Մի կարևոր փոփոխություն ևս նախատեսված է՝ պետության որակական արձագանքի տեսանկյունից, ոստիկանության ծառայողների համար նախատեսվում է պարտադիր կերպով կրծքին ամրացվող տեսախցիկի կրման պահանջ, որպեսզի երբ դեպքի վայր ժամանի ոստիկանը, կարողանանք առաջնայնորեն բոլոր ապացույցները, որակական տվյալները դուրս բերել և հետագայում արդեն վարույթ իրականացնող մարմնի համար ավելի լավ պրոցես ապահովել։ Սա նաև ներքին գործերի նախարարության տեսանկյունից ևս վերահսկողական գործիք է, որպեսզի հասկանանք և ստուգենք ռեակցիաները մեր ծառայողների։ Եվ վերջին կարևոր փոփոխությունը բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի պարտադիր կանոնի նախատեսումն է։ Իհարկե, շատ կարևոր է, որ պետությունը պատժի բռնություն գործադրած անձին, բայց եթե մենք ուզում ենք մեծ բաղադրիչ ունենալ կանխարգելման, տրամաբանական է, որ պատժից զատ պիտի նաև բռնարարի վարքագծային փոփոխության վրա աշխատենք։ Նախատեսում ենք, որ պատժին զուգահեռ պարտադիր պետք է ռեաբիլիտացիայի ծրագիր անցնելու կանոն նախ նախատեսվի բռնարարի համար»։

Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ տարիներ առաջ է ընդունվել և հաստատվել ընտանիքում բռնության կանխարգելման ինստիտուտը։ Բայց, ըստ վարչապետի, դա ընդունվել է միջազգային կառույցների պահանջի պայմաններում և պետությունը խնդրին լրջությամբ չի առերեսվել։

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են որոշ դիտարկումներ: