Մագա Հարությունյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Գագիկ Ծառուկյանի հետ
Գագիկ Ծառուկյանի հետ ծանոթությունը եղել է տարիներ առաջ, երբ դեռ Հիսուս Քրիստոսի արձանը նոր գաղափար էր։ Այս մասին այսօր Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստի ժամանակ դատարանի բակում ասաց բլոգեր Մագա Հարությունյանը։
«Պարոն Ծառուկյանի հետ ինձ ծանոթացրել են իմ ընկերները, օրինակ՝ Արման Աբովյանն ու էլի մի քանիսը, ովքեր ուզում էին, որ ես էլ ներգրավված լինեմ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին կարելի է ասել, որովհետև միտքը տարածելը նույնպես աշխատանք է։ Այդպես է սկսել ու շարունակվել իմ ծանոթությունն ու մտերմությունը»,- նշեց Հարությունյանը։
Նա ասաց, որ ինքն այսօր արդեն չի սպասում, որ ինչ-որ մեկն իրեն զանգի։
«Ես միշտ այնտեղ եմ, որպեղ պետք է լինեմ իրենց կողքին։ Իմ ընկերների կողքին լինելը մեծ պատիվ է, նույնիսկ դժոխքում, ես կլինեմ ընկերների կողքին»,- ասաց հայտնի բլոգերը։