Այնպես չի, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է, բայց այն դուրս բերելու հարց մենք երբեք չենք բարձրացրել․ Փաշինյան
ՌԴ նախագահի հետ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին քննարկում չի եղել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ավելի վաղ Բիշքեքում Պուտինի հետ հանդիպած Փաշինյանը։
«Մենք այս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազային հարցը չենք բարձրացրել, և այնպես էլ չի, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է»,- մի քանի վայրկյան մտածելուց հետո՝ ասաց Փաշինյանը։
Նա ասաց, որ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, ապա չեն առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու՝ ապա իրենք պատրաստ ենք նաև դա քննարկելու։
«Բայց մենք երբեք այս ընթացում այդ հարցը չենք բարձրացրել»,- եզրափակեց նա։