Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզելային վառելիք
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզելային վառելիք։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report-ը:
«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի կայարանից 17 ցիստեռն ուղարկվել է Բեյուք-Քյասիկի ուղղությամբ։
Այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան արտահանվել է շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա «ԱԻ-92» և «ԱԻ-95» բենզին։
Ադրբեջանի տարածքով տարանցիկ՝ Ռուսաստանից Հայաստան, ուղարկվել է ավելի քան 55 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։