Լեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության բասծյոնի տիտղոսը․ ՎարոսյանՌուսաստանում ավելի քան երկու անգամ կընդլայնեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերի ցանկը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանքՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներԱԺ ծեծ ու ջարդից հետո ջարդված ոսկորները վերականգնեք, ծեծուջարդի երկրորդ ռաունդն է, միջանցքը ծախել են, հիմա էլ նշում են. քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանի խաշ-փարթիին (տեսանյութ)Ծառուկյանի բիզնեսները՝ պետությանը․ Հայաստանում խոշոր կապիտալն այլևս պաշտպանված չէՎազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
«Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը
Քաղաքականություն

Հոլիվուդյան սցենարներ չեն լինելու, և Փաշինյանի արևմտյան կուրսն աստիճանաբար ավելի թանկ է նստելու Հայաստանի վրա․ Արտակ Զաքարյան

Փաշինյանի՝ ՇՀԿ գագաթաժողովին գնալու միակ նպատակը ՌԴ նախագահի հետ հանդեպելու առիթը բաց չթողելն էր: Հունիսի 7-ից հետո, նա ոչ մի կերպ չէր կարողանում Պուտինի հետ հանդիպել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Սակայն երկար սպասված բիշքեկյան հանդիպումը փոխզիջման չհանգեցրեց:

ՌԴ նախագահի ասուլիսից ու ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան լայվից ակնհայտ էր, որ հիմնական հակասությունը չի հաջողվել հանել օրակարգից։

Նիկոլը ճգնում էր «բացատրել», որ օրենք ընդունելը դեռևս չի նշանակում, անդամակցել ԵՄ-ին։ Հետևաբար, չկա հանրաքվեի անհրաժեշտություն։

Պուտինը շարունակում էր պնդել, որ ՌԴ և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների տեսանկյունից, այդ օրենքը նշանակում է, որ Նիկոլի կառավարությունն ընտրել է ԵԱՏՄ-ն լքելու և Եվրոպա գնալու ուղղությունը։

Նիկոլի կառավարությունը հերթական անգամ Հայաստանը դրել է անհեթեթ վիճակի մեջ: Եթե Ադրբեջանը կարող է պարտադրել հանրաքվե ու ստիպել հրաժարվել հայկական պետության գոյության իմաստից ու գլխավոր իդեալներից, ապա ինչու ԵԱՏՄ-ն ևս չի կարող պահանջել հանրաքվե: Փաստացի այդ հանրաքվեով ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի քաղաքացին ընտրություն կատարի գոյություն չունեցող, վերացական «եվրոպական ուղղության» և փաստացի գործող և Հայաստանին տնտեսական շահավետություն ապահովող ԵԱՏՄ միջև։

Բացի այն, որ ԵՄ ուղղության ընտրություն գոյություն չունի, չկա վստահություն նաև հանրաքվեի արդյունքների հարցում։ Հետևաբար Նիկոլի մարտավարությունը ժամանակ ձգելն ու դեպի ԵՄ շարժվելն է՝ միաժամանակ հնարավորինս երկար պահպանելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Բիշքեկյան հանդիպումից երևաց, որ Մոսկվան չի պատրաստվում երկար սպասել, մինչև Հայաստանը գտնի իր անկյունը ԵՄ-ում։ Նրանք արդեն իսկ Հայաստանի ընդունած օրենքը համարում են քաղաքական ընտրություն։ Հետևաբար, անկախ նրանից՝ հանրաքվե կլինի, թե ոչ, միևնույն է ՌԴ-ն շարունակելու է արձագանքել Հայաստանի վարած քաղաքականությանը: Ուկրաինայի, ու Մոլդովայի օրինակները բավարար են Ռուսաստանին՝ միևնույն սխալը չկրկնելու և իրավիճակը նոր հակամարտության չհասցնելու համար: Հատկապես, որ Հայաստանն Արևմուտքին այսօր պետք է՝ Ռուսաստանից պոկելու և իր հակառուսական արշավի մեջ ևս մեկ գլադիատոր (ինչպես Ուկրաինան է) ավելացնելու համար:

Հետևաբար, քանի դեռ Ռուսաստանի ձեռքում կան գործիքներ՝ վերջինս դա կիրառելու է:

Հոլիվուդյան սցենարներ չեն լինելու և Փաշինյանի արևմտյան կուրսն աստիճանաբար ավելի թանկ է նստելու Հայաստանի վրա։

Մեր ժողովրդի համար, ԵՄ-ն հենց վաղը չի կարող փոխարինել ռուսական շուկային, գազին և տնտեսական կապերին։ Սակայն ՌԴ-ն կարող է մեկ օրում տնտեսական ու սոցիալական բարդություններ ստեղծել մեզ համար։

Կարելի է ասել, որ, բիշքեկյան հանդիպումը կարող է վերածվել ռուս-հայկական դիմակայության մեկնարկի:

Հ.Գ. «Եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմակայանը Գյումրիում պետք չէ, մենք կգնանք թեկուզ վաղը»։ - Վլադիմիր Պուտին

Պուտինի այս հայտարարությունը փաստացի Փաշինյանին զրկում է Ռուսաստանին շանտաժ անելու վերջին լլծակից՝ առանց պատասխանելու ՀՀ անվտանգային միջավայրում առաջանալիք նոր վակումի հարցին»,-գրել է նա։