Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը Երևանի գործն է. Օվերչուկ
Հոլիվուդյան սցենարներ չեն լինելու, և Փաշինյանի արևմտյան կուրսն աստիճանաբար ավելի թանկ է նստելու Հայաստանի վրա․ Արտակ ԶաքարյանՄոսկվայի օդանավակայանները փակ են․ մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներՄենք ռուսական շուկայից չենք պատրաստվում հրաժարվել, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ․ Գևորգ ՊապոյանԵրկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանի մի քանի տարածներումՌուսական 102-րդ բազայի կամ երկաթուղու շուրջ ստեղծված թնջուկը զուտ ժամանակի հարց է. Տիգրան ԱբրահամյանԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ ԶախարովաԿասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ ԱրշակյանԻրանը հարվածներ է հասցնում Քուվեյթին. Խոցվել է ամերիկյան ռազմակայանի կարևորագույն օբյեկտներից մեկըԾնելիությունը խթանելու խոստումը օդում է. նախարարության պատասխանը հերքում է իրենց․ «Ժողովուրդ»Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկինՍտանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը շուտով կվերանա. ԼավրովԱվելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ»Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները. «Հրապարակ»ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը. «Հրապարակ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի. «Հրապարակ»ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ. «Ժողովուրդ»ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ»Ձևական մրցույթ՝ մեկ թեկնածուով. «Հրապարակ»Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով. «Ժողովուրդ»Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին. «Հրապարակ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունըՄի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու«Ես մեծ հաճույքով կպատմեի». Թրամփը անպատասխան թողեց Իրանի «ընդդիմությանը» զենք մատակարարելու հարցըՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՀայտնի են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ գումար ծախսած ակումբներըՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներովՄանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարիցՆարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» Հրազդան ցեմենտի գործարանը»․ Ռուբեն ՄխիթարյանԳերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակըԹուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորածՊետդումայի ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով 2 պատգամավոր Սանկտ Պետերբուրգ կմեկնենԱրտյոմ Կարապետյանն ավարտում է աշխատանքը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԳյումրիի մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելուՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՃամբարակում բախվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներԷրդողանը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ Բիշքեկում կայացած հանդիպումիցՌեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ
Մամուլ

Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է

. ««Թավշյա հեղափոխությունից» հետո տեղի ունեցած մի շարք ողբերգական իրադարձություններ և հասարակական մեծ հնչեղություն ստացած խորհրդավոր մահեր շարունակում են մնալ հանրության ու մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում: Պաշտոնական վարկածները, որոնք հիմնականում վերաբերում են «ինքնասպանությանը» կամ «սրտի անբավարարությանը», ավելի ու ավելի շատ հարցեր են առաջացնում, քանի որ դեպքերից շատերի պարագայում կյանքից հեռացած անձինք հանդիսանում էին պետական, քաղաքական կամ իրավապահ համակարգի կարևոր վկաներ և առանցքային դերակատարներ:

Այս թեմային, դեպքերի ժամանակագրությանն ու հնարավոր փոխկապակցվածություններին համապարփակ անդրադարձ է կատարել armtribunal.am կայքը՝ ներկայացնելով վերջին տարիներին արձանագրված առավել ուշագրավ դեպքերի վերլուծությունը:

Ժամանակագրական շարքում առաջին հնչեղ դեպքերից էր 2019 թվականի հունվարին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «լրտեսության» մեղադրանքով դատապարտված լրագրող Մհեր Եղիազարյանի մահը: Պաշտոնական վարկածով, նա մահացավ «սրտի սուր անբավարարությունից», սակայն իրավապաշտպանները պնդում էին, որ նա պատշաճ բժշկական օգնություն չի ստացել: Հատկանշական է, որ Եղիազարյանը հայտնի էր ուժային կառույցներում կոռուպցիոն հնարավոր չարաշահումների վերաբերյալ իր հետաքննություններով:

Նույն թվականի սեպտեմբերի 24-ին Բյուրականում գտնվող իր առանձնատանը գլխի հրազենային վնասվածքով հայտնաբերվեց ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանը: Թեև քրեական գործ հարուցվեց «ինքնասպանության հասցնելու» հոդվածով, հետագայում այն կարճվեց: Բազմամյա ծառայողական փորձ ունեցող նախկին պաշտոնյան հրաժեշտի գրություն չէր թողել, մինչդեռ նա 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գլխավոր վկաներից մեկն էր:

Ուղիղ երկու ամիս անց՝ նոյեմբերի 28-ին, Ռուսաստանում գտնվող իր մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց Երևանի ոստիկանության նախկին պետ Աշոտ Կարապետյանը: Պաշտոնական վարկածը դժբախտ պատահարն էր, սակայն Կարապետյանը 2016 թվականի ՊՊԾ գնդի գրավման դեպքերի առանցքային վկաներից էր, իսկ նրա անվան շուրջ տարբեր քաղաքական լուրեր էին շրջանառվում:

Խորհրդավոր իրադարձությունները շարունակվեցին 2020 թվականի հունվարի 17ին, երբ Երևանում հրազենային վնասվածքով հայտնաբերվեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին, ինչը պաշտոնապես որակվեց որպես ինքնասպանություն: Կուտոյանը ղեկավարում էր ԱԱԾ-ն 2016-ի ՊՊԾ գնդի գրավման, ինչպես նաև 2018-ի «հեղափոխության» ընթացքում: Նույն տարվա հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի օրերին, մահացավ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, իշխանությունների սուր քննադատ Գուրգեն Եղիազարյանը, որը, կորոնավիրուսով վարակված լինելով, հրաժարվում էր հոսպիտալացումից՝ հայտարարելով իր կյանքին սպառնացող վտանգների մասին:

2020 թվականի նոյեմբերին անազատության մեջ կյանքից հեռացավ գեներալ Մանվել Գրիգորյանը, որի ձերբակալությունն ու դրան հաջորդած իրադարձությունները հանրային լուրջ երանգավորում էին ստացել: Նույն նոյեմբերյան իրադարձությունների գիշերը Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը կարճ ժամանակ անց հայտնաբերվեց մահացած կամրջի տակ, ինչը հասարակության շրջանում խորացրեց անորոշության ու վախի մթնոլորտը:

Բարձրաստիճան պաշտոնյաների մահվան դեպքերը շարունակվեցին նաև հետագայում: 2022 թվականի հունվարի 1-ին սրտի կաթվածից մահացավ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, որը Դուշանբեի հայտնի «վերելակային բանակցությունների» առանցքային վկան էր: Հատկանշական է, որ դրանից մոտ մեկ տարի առաջ նույնպիսի ախտորոշմամբ կյանքից հեռացել էր նաև ՊՊԾ նախկին ղեկավար Հրաչյա Հարությունյանը:

Ցուցակը լրացրին Արմեն Գրիգորյանի հանկարծամահությունը՝ անմիջապես դատարանի դահլիճում, դատավորների ու դատախազների աչքի առաջ, և ընդդիմադիր քաղաքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը սեփական տան բակում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ ընտրություններում տարած հաղթանակից հետո:

Այս բոլոր դեպքերը, համադրվելով մեկ ընդհանուր ժամանակագրության մեջ, հասարակության մեջ ձևավորում են լուրջ մտահոգություններ: Արձանագրված իրադարձությունները ցույց են տալիս, որ քաղաքական ու իրավական լուրջ նշանակություն ունեցող գործերով առանցքային վկաներն ու դերակատարները հեռանում են կյանքից նախքան վերջնական ցուցմունքներ տալը, ինչը լրջագույն քննության և օբյեկտիվ գնահատականի կարիք ունի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում