Մոսկվայի օդանավակայանները փակ են․ մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներՄենք ռուսական շուկայից չենք պատրաստվում հրաժարվել, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ․ Գևորգ ՊապոյանԵրկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանի մի քանի տարածներումՌուսական 102-րդ բազայի կամ երկաթուղու շուրջ ստեղծված թնջուկը զուտ ժամանակի հարց է. Տիգրան ԱբրահամյանԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ ԶախարովաԿասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ ԱրշակյանԻրանը հարվածներ է հասցնում Քուվեյթին. Խոցվել է ամերիկյան ռազմակայանի կարևորագույն օբյեկտներից մեկըԾնելիությունը խթանելու խոստումը օդում է. նախարարության պատասխանը հերքում է իրենց․ «Ժողովուրդ»Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկինՍտանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը շուտով կվերանա. ԼավրովԱվելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ»Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները. «Հրապարակ»ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը. «Հրապարակ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի. «Հրապարակ»ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ. «Ժողովուրդ»ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ»Ձևական մրցույթ՝ մեկ թեկնածուով. «Հրապարակ»Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով. «Ժողովուրդ»Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին. «Հրապարակ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունըՄի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու«Ես մեծ հաճույքով կպատմեի». Թրամփը անպատասխան թողեց Իրանի «ընդդիմությանը» զենք մատակարարելու հարցըՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՀայտնի են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ գումար ծախսած ակումբներըՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներովՄանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարիցՆարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» Հրազդան ցեմենտի գործարանը»․ Ռուբեն ՄխիթարյանԳերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակըԹուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորածՊետդումայի ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով 2 պատգամավոր Սանկտ Պետերբուրգ կմեկնենԱրտյոմ Կարապետյանն ավարտում է աշխատանքը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԳյումրիի մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելուՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՃամբարակում բախվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներԷրդողանը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ Բիշքեկում կայացած հանդիպումիցՌեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է ԹաիլանդՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաՊետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատությունից զրկման պայմանները․ ՄԻՊԹրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է իր անունով կոչվի
Մամուլ

Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է. նախարարության պատասխանը հերքում է իրենց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսնակը հայտարարել է, թե մեր նյութի վերնագիրը «պարզապես կեղծ է», և փորձել է հերքել անհերքելին: Սակայն այդ հակադարձումը չի պատասխանում մեր հրապարակման հիմնական հարցին։ Ավելին՝ նրա բերած փաստարկները հիմնված են հենց այն պաշտոնական պատասխանի վրա, որը «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է նախարարությունից։ Նախարարի խոսնակն իր գրառման մեջ նշում է. «Իրականության մեջ, սակայն, որևէ նման խնդիր չկա, և մայրության նպաստների վճարումը տեղի է ունենում բնականոն և սահմանված ընթացակարգով»։

Սակայն նախարարության՝ մեր հարցմանը տված պաշտոնական պատասխանում նման պնդում չկա։ Ընդհակառակը՝ նախարարությունը մանրամասն նկարագրում է, թե ինչ ժամկետներում պետք է իրականացվի նպաստների հաշվարկն ու վճարումը, և նշում է, որ նպաստները վճարվում են յուրաքանչյուր ամիս երկու փուլով՝ ամսվա 5-10-ը և 25-30-ը։

Նույն պատասխանում նախարարությունը հստակ գրում է. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները վճարվում են հաշվարկման և նշանակման ամսվա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում (մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը)»։ Այսինքն՝ պետությունն ինքն է սահմանել վճարման կոնկրետ ժամկետ։ Հետևաբար, քաղաքացիների կողմից բարձրաձայնվող հարցը՝ այդ ժամկետից ուշացած վճարումներ եղե՞լ են, թե՞ ոչ, լիովին օրինաչափ հարց է։ Մեր հարցումն էլ հենց դա էր պարզաբանում։ Մենք նախարարությունից հարցրել էինք նպաստների վճարման ուշացումների պատճառների, հաշվարկի մեթոդների և ուշացումների վիճակագրության մասին։ Սակայն նախարարության պատասխանում չկա որևէ թիվ այն մասին, թե օրենքով սահմանված ժամկետից ուշ քանի վճարում է կատարվել։ Չկա նաև պատասխան այն մասին, թե քաղաքացիների դիմումներից քանիսն են վերաբերում իրական ուշացմանը, որքան է եղել ուշացման միջին տևողությունը, և արդյոք համակարգում արձանագրվել են տեխնիկական կամ վարչարարական խնդիրներ։ Փոխարենը նախարարությունը հայտնում է, որ քաղաքացիների դիմումների «մեծ մասի» ուսումնասիրությամբ պարզվել է՝ նրանք նպաստի իրավունք չեն ունեցել։ Պաշտոնական պատասխանում, մասնավորապես, նշվում է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դիմումների մեծ մասի դեպքում անձը չի ունեցել նպաստի իրավունք»։ Եվ ներկայացվում են այն դեպքերը, երբ նպաստ չի նշանակվում՝ չվճարվող կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելը, ինչպես նաև ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձանց դեպքում՝ օրենքով նախատեսված սահմանափակումները։ Բայց այստեղ է խնդիրը։ Նպաստի իրավունք չունեցող անձանց դեպքերը և նպաստի իրավունք ունեցող անձանց վճարման ուշացումները նույն հարցը չեն։ Մեր հրապարակման մեջ մենք որևէ տեղ չենք պնդել, որ յուրաքանչյուր քաղաքացի, որը չի ստացել մայրության կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստ, անպայման ունեցել է այդ նպաստի իրավունքը։ Մենք բարձրաձայնել ենք այն քաղաքացիների դժգոհությունները, որոնք պնդում են, որ իրենց նշանակված նպաստը ստացել են ուշացումով, և նախարարությունից պահանջել ենք պարզել՝ նման դեպքեր քանի՞սն են եղել և ինչո՞վ են պայմանավորված։ Իսկ նախարարության պաշտոնական պատասխանը այդ հարցին պատասխան չի տալիս։ Ավելին՝ նախարարության նույն պատասխանում հստակ նշվում է, որ նպաստների հաշվարկը հնարավոր է կատարել միայն այն դեպքում, երբ փակվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և հարկային մարմնի տեղեկատվական բազայից ստացվել են անհրաժեշտ եկամուտների վերաբերյալ տվյալները։ Այսինքն՝ նախարարությունն ինքն է ներկայացնում այն գործընթացը, որի ընթացքում պետք է ստացվեն տարբեր համակարգերից տվյալներ, կատարվի հաշվարկ և իրականացվի վճարում։ Բայց նախարար Արսեն Թորոսյանի խոսնակը այժմ հայտարարում է, թե «որևէ նման խնդիր չկա»՝ առանց ներկայացնելու որևէ վիճակագրություն, որը կհաստատի, որ օրենքով նախատեսված ժամկետների խախտման որևէ դեպք չի եղել։ Հետևաբար, հարցը մնում է նույնը. եթե որևէ ուշացում չի եղել, ինչո՞ւ նախարարությունը մեր հարցմանը չի ներկայացրել օրենքով սահմանված ժամկետից ուշ կատարված վճարումների թիվը՝ զրո դեպք նշելով։ Եթե նախարարության պնդմամբ բոլոր վճարումներն իրականացվում են սահմանված ժամկետներում, ապա դա ամենահեշտ ապացուցվող փաստերից մեկն է․ բավական էր ներկայացնել համապատասխան վիճակագրությունը։ Փոխարենը նախարարության պատասխանը ներկայացնում է նպաստի իրավունքի բացակայության դեպքերը, իսկ նախարարի խոսնակի հետագա հրապարակային գրառումը այդ պատասխանը ներկայացնում է այնպես, կարծես այն հերքում է վճարումների ուշացման վերաբերյալ քաղաքացիների բոլոր դժգոհությունները։ Չի հերքում։ Իրավունք չունենալը մի բան է, իսկ օրենքով նախատեսված ժամկետից ուշ վճարելը՝ մեկ այլ բան։ Եվ հենց երկրորդ հարցին նախարարությունը մեր հարցմանը պատշաճ պատասխան չի տվել։ Ուստի «Ժողովուրդ» օրաթերթը վերահաստատում է իր հրապարակման բովանդակությունը․ մենք չենք պնդել, որ բոլոր մայրության նպաստները չեն վճարվում, այլ բարձրաձայնել ենք քաղաքացիների կողմից ներկայացված ուշացումների մասին և պահանջել ենք պետական մարմնից պարզաբանել դրանց ծավալն ու պատճառները։ Մինչև նախարարությունը չներկայացնի օրենքով սահմանված ժամկետների խախտումների վերաբերյալ հստակ վիճակագրություն, նախարարի հայտարարությունը, թե «որևէ նման խնդիր չկա», մնում է չհիմնավորված պնդում։ Իսկ ամենակարևորը՝ մեր հրապարակման հիմքում դրված հարցերի պատասխանները պետք է փնտրել ոչ թե նախարարի խոսնակի ֆեյսբուքյան գրառման, այլ նախարարության պաշտոնական պատասխանի մեջ։ Առաջիկայում կփորձենք ստանալ մեզ դժգոհած քաղաքացիների համաձայնությունը և կներկայացնենք հասցեական խնդիրներ, թե ինչպես ապագա մայրերը չեն ստացել կամ ուշացած են ստացել մայրության նպաստները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: