Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ ԱրշակյանԻրանը հարվածներ է հասցնում Քուվեյթին. Խոցվել է ամերիկյան ռազմակայանի կարևորագույն օբյեկտներից մեկըԾնելիությունը խթանելու խոստումը օդում է. նախարարության պատասխանը հերքում է իրենց․ «Ժողովուրդ»Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկինՍտանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը շուտով կվերանա. ԼավրովԱվելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ»Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները. «Հրապարակ»ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը. «Հրապարակ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի. «Հրապարակ»ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ. «Ժողովուրդ»ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ»Ձևական մրցույթ՝ մեկ թեկնածուով. «Հրապարակ»Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով. «Ժողովուրդ»Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին. «Հրապարակ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունըՄի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու«Ես մեծ հաճույքով կպատմեի». Թրամփը անպատասխան թողեց Իրանի «ընդդիմությանը» զենք մատակարարելու հարցըՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՀայտնի են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ գումար ծախսած ակումբներըՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներովՄանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարիցՆարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» Հրազդան ցեմենտի գործարանը»․ Ռուբեն ՄխիթարյանԳերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակըԹուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորածՊետդումայի ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով 2 պատգամավոր Սանկտ Պետերբուրգ կմեկնենԱրտյոմ Կարապետյանն ավարտում է աշխատանքը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԳյումրիի մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելուՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՃամբարակում բախվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներԷրդողանը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ Բիշքեկում կայացած հանդիպումիցՌեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է ԹաիլանդՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաՊետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատությունից զրկման պայմանները․ ՄԻՊԹրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է իր անունով կոչվիCOP17-ի Կանաչ գոտու ցուցահանդեսային տարածքն ընդլայնվում է7 ամսում արտահանվել է 849 մլն դոլարի ապրանք, որում ներառված չէ միրգ–բանջարեղենը. ՊապոյանՖրանսիայում կանխել են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մբապեի առևանգումըՎստահ եմ՝ ՀՀ-Վիետնամ հարաբերությունները կշարունակեն զարգանալ բազմակողմ հարթակներում․ ԽաչատուրյանՔուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած
Մամուլ

Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս սոցիալական ցանցերում ակտիվորեն տեսանյութեր են տարածվում, որոնցում փորձեր են արվում ներկայացնել, թե իբր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից ճնշումներ են գործադրվել գործարար Հարություն Քնարյանի նկատմամբ:

Մեր տեղեկություններով, Հարություն Քնարյանը, որն իրեն դիրքավորել և գովազդում էր որպես շաքարավազի շուկայում նոր մենաշնորհ ունեցող խոշոր խաղացող, իր բիզնես գործունեության ընթացքում մշտապես ստացել է Հովիկ Աբրահամյանի անմիջական աջակցությունը։ Նախկին վարչապետը միջնորդել է տարբեր գործարարների, բանկերի և գործընկերների, որպեսզի նրան տրամադրվեն անհրաժեշտ միջոցներ՝ բիզնեսը զարգացնելու համար: Սակայն հետագայում ի հայտ է եկել իրական պատկերը. Հարություն Քնարյանը խոշոր պարտքեր է կուտակել իր բոլոր գործընկերների նկատմամբ: Չկարողանալով սպասարկել այդ ահռելի ֆինանսական պարտավորությունները՝ նա ընտրել է շանտաժի, վարկաբեկման և ապատեղեկություն տարածելու ճանապարհը: Այժմ նա փորձ է անում Հովիկ Աբրահամյանի անունը շահարկել իր կուտակած պարտքերի պատմության մեջ:

«Փաստին» չհաջողվեց կապ հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն, մեր տեղեկություններով, նրա փաստաբանական թիմն արդեն իսկ դատական հայց է ներկայացրել ապատեղեկություն տարածող աղբյուրի դեմ: Ինչպես նաև, մեր տեղեկություններով, փաստաբանական թիմը պատրաստվում է դատական պատասխանատվության ենթարկել բոլոր այն լրատվամիջոցներին, էջերին ու հարթակներին, որոնք կտարածեն նմանատիպ զրպարտչական բովանդակությամբ ապատեղեկատվություն:

Ինչ վերաբերում է Քնարյանի իրական ֆինանսական պարտավորություններին, ապա համապատասխան փաստաթղթերի համաձայն, նա ահռելի չափերի պարտքեր է կուտակել տարբեր ընկերությունների և բանկերի առջև: Մասնավորապես, գործարարը «Կումայրի Գրուպին» պարտք է 35 միլիոն դրամ, «Սվիսբանկին»՝ 225 միլիոն դրամ, իսկ «Յունիբանկին»՝ 250 միլիոն դրամ: Բացի այդ, «Արգոբրուտ» ընկերության նկատմամբ պարտքը կազմում է 14,3 միլիոն ռուսական ռուբլի: Գործարարի պարտքերի ցանկն այսքանով չի ավարտվում. ձեթի մատակարարման մասով «CITY» ՍՊԸին նա պարտք է 12,495,000 ռուսական ռուբլի, ցորենի գծով «Բաղրամյան» ՍՊԸ-ին՝ 8,878,320 ռուսական ռուբլի, իսկ շաքարավազի մատակարարման մասով «ALEX AND HOLDING» ՍՊԸ-ին՝ 9,613,782 ռուսական ռուբլի:

Փաստացի, բոլոր ընկերությունների և բանկերի մասով նրա պարտքերի հանրագումարն ու աշխարհագրությունը պարզապես ահռելի են. խոսքը վերաբերում է տասնյակ կազմակերպությունների ու գործընկերների, ինչը ակնհայտորեն փաստում է, որ սեփական խնդիրները մեկ անձի «գրպանը գցելը» էժանագին մանիպուլ յացիա է և կուտակված պարտքերից խուսափելու ձախողված փորձ: Այսպիսով, հերթական անգամ պայթեց տարբեր քարոզչամեքենաների կողմից գովերգված «մենաշնորհ վերացնողի» փուչիկը, և պարզ դարձավ, որ գործ ունենք տարբեր անձանց վստահությունը չարաշահելով հարստացած, շարքային ներքին «խոպանչիներից» մեկի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում