ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները իշխանության համար կենաց-մահու խնդիր են դարձել, տեւական ժամանակ է՝ աշխատում են այդ ուղղությամբ․ որոշ համայնքներում թեկնածուներին չեզոքացնելով են զբաղված, որոշներում՝ ճնշելով, մյուսներում փորձում են լեզու գտնել, իրենցով անել ուժեղ թեկնածուներին՝ նախընտրական և հետընտրական կոալիցիաներ, դաշինքներ են քննարկում։
Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ հոկտեմբերի 25-ին խոշորացված Գորիս համայնքում ՔՊ-ն ուզում է միասնական դաշինքով մասնակցել` համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ։ Ցուցակի մեծ մասը կլինեն ՔՊ-ականներ, բայց հնարավոր է պաշտոնապես չհայտարարվի, որ ՔՊ-ն է դաշնակիցը՝ Առուշը դեմ է դրան։ Փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ՝ չպատասխանեց: Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն էլ, որ հավակնում է առաջադրվել, չպատասխանեց մեր հարցերին, ասելով` «Հրապարակն» իր սրտով հարցեր չի տալիս։