ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը. «Հրապարակ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի. «Հրապարակ»ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ. «Ժողովուրդ»ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ»Ձևական մրցույթ՝ մեկ թեկնածուով. «Հրապարակ»Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով. «Ժողովուրդ»Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին. «Հրապարակ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունըՄի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու«Ես մեծ հաճույքով կպատմեի». Թրամփը անպատասխան թողեց Իրանի «ընդդիմությանը» զենք մատակարարելու հարցըՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՀայտնի են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ գումար ծախսած ակումբներըՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներովՄանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարիցՆարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» Հրազդան ցեմենտի գործարանը»․ Ռուբեն ՄխիթարյանԳերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակըԹուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորածՊետդումայի ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով 2 պատգամավոր Սանկտ Պետերբուրգ կմեկնենԱրտյոմ Կարապետյանն ավարտում է աշխատանքը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԳյումրիի մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելուՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՃամբարակում բախվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներԷրդողանը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ Բիշքեկում կայացած հանդիպումիցՌեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է ԹաիլանդՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաՊետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատությունից զրկման պայմանները․ ՄԻՊԹրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է իր անունով կոչվիCOP17-ի Կանաչ գոտու ցուցահանդեսային տարածքն ընդլայնվում է7 ամսում արտահանվել է 849 մլն դոլարի ապրանք, որում ներառված չէ միրգ–բանջարեղենը. ՊապոյանՖրանսիայում կանխել են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մբապեի առևանգումըՎստահ եմ՝ ՀՀ-Վիետնամ հարաբերությունները կշարունակեն զարգանալ բազմակողմ հարթակներում․ ԽաչատուրյանՔուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժածԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԼատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումըԱմեն րոպե մեր կողքը կատարվող անմարդկային, տգեղ, ապազգային ամեն ինչը կա, որովհետև դու չկաս, Արցա՛խսԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելՎստահ եմ՝ ՀՀ-Վիետնամ հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ և բազմակողմ հարթակներումԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը«Ռուսական եկաթուղիների» «թունավոր» լինելու մասին հայտարարությունը կապ չունի իրականության հետԳագիկ Խաչատրյանին պատգարակով տեղափոխելու տեսանյութերն ու լուսանկարները խnշտանգման վկայություններ են. Լիլիթ Գալստյան
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Մամուլ

ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Բանակում ինքնասպանությունների մասին խոսելիս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, որ խնդիրը համակարգային է, իսկ երբ «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ից պահանջում է ընդամենը պաշտոնական վիճակագրություն՝ 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 13-ը քանի ինքնասպանության փորձ և քանի ինքնասպանության դեպք է արձանագրվել, նախարարությունը պատասխանում է՝ այդ հարցին նախարարը պատասխանել է օգոստոսի 24-ին ԱԺ-ում։

Սա, մեղմ ասած, տարօրինակ պատասխան է։

Օգոստոսի 24-ին լրագրողների հետ զրույցում Պապիկյանը, անդրադառնալով բանակում վերջին շրջանում արձանագրված մահերին, հայտարարել էր, որ Հայաստանի բանակի պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության և ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր մշտապես եղել են։ Նա միաժամանակ ասել էր, որ դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների, մյուս մասը՝ քրեական ենթամշակույթի հետևանք է, և շեշտել էր, որ խնդիրը համակարգային է։

Ավելին՝ նախարարն այդ նույն ճեպազրույցում վիճակագրական տվյալներ է ներկայացրել՝ նշելով, որ 2025 թվականին, իր խոսքով, համապատասխան դեպքերի թիվը հասել էր նվազագույնի՝ երկուսի։

Այսինքն՝ նախարարությունը ոչ միայն գիտի խնդրի մասին, այլև ունի վիճակագրություն։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչն է գաղտնի 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածի երկու կոնկրետ թվերում։

«Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ից չի պահանջել քրեական վարույթների մանրամասներ, զինծառայողների անուններ, անձնական տվյալներ կամ քննության գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Հարցը եղել է պարզ՝ քանի՞ ինքնասպանության փորձ և քանի՞ ինքնասպանության դեպք է արձանագրվել։

Սա հատկապես անհասկանալի է այն ֆոնին, որ օգոստոսի 26-ին ՊՆ-ում արդեն տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը, որի օրակարգում հենց զինված ուժերում ինքնասպանությունների, սպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառներն ու նպաստող պայմաններն էին։

Ի՞նչն է այստեղ գաղտնի

Եթե ինքնասպանությունների խնդիրը, ինչպես ասում է Պապիկյանը, համակարգային մարտահրավեր է, ապա հասարակությունն առավել ևս իրավունք ունի իմանալու գոնե դրա չոր վիճակագրությունը։

Նախ՝ ՔԿ-ն, հիմա՝ ՊՆ-ն

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նույն հարցով դիմել էր նաև Քննչական կոմիտեին։ Այնտեղից ևս մեզ չտրամադրեցին պահանջվող թվերը։

Բայց հասարակության առջև պատասխանատվությունը միայն զինծառայողին բանակ տանելով չի ավարտվում։

Պետության պատասխանատվությունն այն է, որ զինծառայողը ողջ և առողջ վերադառնա ընտանիք։ Իսկ եթե բանակում ինքնասպանությունների և մահերի խնդիրը համակարգային է, ապա հասարակությունն իրավունք ունի իմանալ՝ ինչ չափի խնդրի մասին է խոսքը, ինչու է այն տեղի ունենում և առարկայական ինչ է անում պետությունը դրա դեմ։

Պապիկյանը հայտարարել է՝ «ես պատասխանատու եմ, որ դա արմատախիլ անենք»։

Ուրեմն հարցը մնում է՝ ինչպե՞ս է պետությունը պատրաստվում արմատախիլ անել մի երևույթ, որի իրական ծավալը նույն պետությունը հրաժարվում է թվերով ներկայացնել։

Հրապարակային բաց աղբյուրների տվյալներով՝ Ժողովուրդ օրաթերթը այսպիսի տվյալներ ամփոփեց.

Հունվարի 14 – Վահան Պետրոսյան, 18 տարեկան
Վարդենիսի զորամասում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։ Հետագայում ՔԿ-ն վարույթ է հարուցել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով և ձերբակալել ծառայակցին։ Այսինքն՝ սա արդեն միայն «ինքնասպանության վարկած» չէ․ քննությունը տեղափոխվել է ինքնասպանության հասցնելու հարթություն։

Փետրվարի 7 – Դավիթ Մանուկյան, 22 տարեկան, պայմանագրային զինծառայող
ՊՆ N զորամասում հայտնաբերվել է նրա դին։ Հրապարակված տվյալներով՝ քննիչների հիմնական վարկածը ինքնասպանությունն էր։
Ապրիլի 14 – Նարեկ Արշակի Հակոբյան, 19 տարեկան, ժամկետային զինծառայող
Նուբարաշենի կրակարաններից «Մուրացան» զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է հրազենային վնասվածքից։ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով։


Հունիսի 2 – Արամայիս Գևորգյան, ժամկետային զինծառայող
Կապանի զորամասում հայտնաբերվել է նրա դին։ Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն, իսկ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Միաժամանակ նրա հայրը հրապարակայնորեն հայտարարել է, որ չի հավատում ինքնասպանության վարկածին։


Հուլիսի 21 – Նարեկ Թորոսյան, 20 տարեկան, ժամկետային զինծառայող
Ճամբարակի զորամասում հայտնաբերվել է նրա մարմինը։ ՔԿ-ն երկու ծառայակցի նկատմամբ հետագայում քրեական հետապնդում է հարուցել՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։


Օգոստոսի 12-ին ՊՆ զորամասերից մեկում զինծառայողը կատարել է ինքնասպանության փորձ, սակայն նրա կյանքը հաջողվել է փրկել։ Այդ մասին գրել է ArmLur-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ՊՆ-ն պաշտոնապես հաստատել էր մահը, իսկ մամուլում դեպքը ներկայացվել է որպես ինքնասպանության նախնական վարկած։

Բայց թվարկված դեպքերը պաշտոնական ամբողջական տեղեկություն չեն։ Գուցե կան դեպքեր, որոնք հանրային հնչեղություն չեն ստացել, ուստի չեն էլ հրապարակվել, բայց ՊՆ-ում վստահաբար պետք է այդ վիճակագրությունը արձանագրված և պահպանված լինի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: