Թրամփը նշել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. հանդիպումը կարող է կայանալ Չինաստանում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է կրկին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ Ուկրաինայում հակամարտությունը մոտենա ավարտին։ Բանակցությունների հնարավոր վայրերից մեկը կարող է լինել Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը։
Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով մոտ ապագայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի անցկացման հնարավորության մասին հարցին։
«Ես ցանկանում եմ դա անել, երբ մենք պատրաստ լինենք խաղաղության համաձայնագիր կնքել», — հայտարարել է Թրամփը։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ ցանկության դեպքում կարող է հանդիպել Պուտինի հետ հիմա։
«Ես կարող էի դա անել անմիջապես։ Ես ցանկանում եմ դա անել, երբ հակամարտությունը մոտենա ավարտին, և կարծում եմ՝ դա տեղի կունենա», — հավելել է ԱՄՆ նախագահը։