Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա
Հայաստանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հնարավոր ներդրումը քայլ կլինի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։
«Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ մտցնի, ապա դրանք նա չի մտցնի մեր դեմ․ նա դրանք կմտցնի սեփական քաղաքացիների դեմ», — լրագրողներին ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ այդ որոշումը կազդի նաև Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, որոնք Հայաստանում ունեն մեծ թվով հարազատներ։