«Ես մեծ հաճույքով կպատմեի». Թրամփը անպատասխան թողեց Իրանի «ընդդիմությանը» զենք մատակարարելու հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե պատրաստ է արդյոք ամերիկյան վարչակազմը զենք տրամադրել Իրանի ընդդիմությանը՝ երկրի իշխանությունների դեմ պայքարելու համար․ հայտնում է Associated Press-ը:
Նախօրեին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածների հերթական փոխանակումից հետո, Թրամփը սոցիալական ցանցերում ապստամբության կոչ էր արել իրանցիներին․ «Ե՞րբ է իրանցի ժողովուրդը ոտքի ելնելու և պայքարի դուրս գալու»։
Հաջորդ օրը լրագրողները ԱՄՆ նախագահին հարցրել են, թե պատրաստ է արդյոք նա զինել իրանական «ընդդիմությանը»՝ «թեոկրատական ռեժիմը տապալելու փորձ անելու համար»:
«Ես մեծ հաճույքով կպատմեի ձեզ այդ մասին, բայց անհարմար կլիներ դրա մասին խոսելը», — պատասխանել է Թրամփը: Միևնույն ժամանակ նա հավելել է․ «Բայց ես հասկանում եմ նրանց վիճակը․ նրանց վրա կրակում են»։