«Ռուսական եկաթուղիների» «թունավոր» լինելու մասին հայտարարությունը կապ չունի իրականության հետ
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Ռուսական երկաթուղիները» պատժամիջոցների պատճառով Հայաստանի համար «թունավոր» են, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, որ «Ռուսական երկաթուղիները», ենթադրաբար, որոշ պատժամիջոցների պատճառով «թունավոր են» Հայաստանի համար, բայց «Ռուսական երկաթուղիները» բեռներ են մատակարարում Ռուսաստանի տարածքով՝ տարանցիկ բեռներ, ասենք՝ Եվրոպա, և ոչ ոք որևէ հարց չի բարձրացնում «Ռուսական երկաթուղիների» թունավոր լինելու կամ պատժամիջոցների մասին, բացի Փաշինյանից», – լրագրողներին ասել է նա։
Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, որ երկաթուղու հետ կապված ուզում են բարեկամական լուծում, պրոբլեմն այն է, որ կարող է բաց թողնեն միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու հնարավորությունը: