Ադրբեջանից Հայաստան կարտահանվի գրեթե 1000 տոննա դիզելային վառելիք
Այսօր Ադրբեջանից Հայաստան կիրականացվի դիզելային վառելիքի հերթական մատակարարումը։
«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլյաջարի կայարանից դեպի Բոյուք-Քյասիկ կայարան կուղարկվի դիզելային վառելիքով բեռնված 17 ցիստեռն՝ ընդհանուր 989 տոննա ծավալով։
Ավելի վաղ Ադրբեջանից Հայաստան արտահանվել է շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև ԱԻ-92 և ԱԻ-95 գրեթե 5 հազար տոննա բենզին։
Բացի այդ, Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ ճանապարհով ուղարկվել է ավելի քան 55 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։