Պետք է հասկանալ, թե Արցախի հարցում ընդդիմադիր դաշտում ինչ դիրքավորում ունեն. Տիգրան Աբրահամյան
Իշխանության մասով կարծես, թե ամեն ինչ հստակ է, հրապարակային է, շատ կարևոր է հասկանալ, թե ընդդիմադիր դաշտում, անկախ նրանից՝ դրանք խորհրդարանական, թե արտախորհրդարանական ֆորմատով են գործում, ինչ դիրքավորում ունեն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին՝ Արցախի Հանրապետության օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանություններրը փակում են արցախահայերի Արցախ վերադարձի թեման։
«Երբ մենք խոսում ենք Արցախի հարցի բաց կամ փակ լինելու մասին, արցախցիների իրավունքների վերականգնման, այդ թվում նաև Արցախ վերադարձի մասին, դրանք միայն հայտարարություններ են, ցանկություններ են, նեղ շրջանակում ոչ հրապարակային խոսելու համար նախատեսված ձևակերպումներ են, թե՞ դա բխում է յուրաքանչյուր քաղաքական ուժի մոտեցումից։