Դրամահավաք Արցախում զոհվածների ընտանիքների համար
Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը նախաձեռնում է դրամահավաք Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի զոհերի ընտանիքներին օժանդակելու նպատակով: Մենք խոնարհվում ենք բոլոր քաջասիրտ երիտասարների սխրանքի առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի և հանուն մեր բոլորիս բարօրության: Անհնար է որևէ կերպ մեր լիարժեք երախտագիտությունը հայտնել զոհվածներին, սակայն մենք՝ սփյուռքում բնակվողներս պարտավոր ենք զգում գոնե ինչ որ չափով թեթևացնել զոհվածների ընտանիքների նյութական հոգսերը՝ ցուցաբերելով դրամական օգնություն:
Կոչ ենք անում բոլոր սփյուռքահայերին միանալ այս դրահամահավաքին: Հայկական Վերածնունդը իր իսկ միջոցներով դրամական օգնությունը անմիջականորեն կփոխանցի զոհվածների ընտանիքներին: Այդ նպատակով Հայկական Վերածնունդի պատասխանատու անձը՝ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Գարիկ Խաչատրյանը մեկնում է Հայաստան անհրաժեշտ աշխատանքները տեղում համակարգելու նպատակով:
Դրամական օգնությունը հասցեատերերին փոխանցելուց հետո Հայկական Վերածնունդի կայքում կներկայացնենք մանրամասն հաշվետվություն: