Արցախի հայաթափումից 3 տարի անց մեր ավելի քան 100 հազար հայրենակիցների մեծ մասը դեռ շարունակում են պայքարել զրոյից կյանք կառուցելու համար. Տիգրան Դումիկյան
«Սեպտեմբերի 2-ը մեր հիշողության մեջ կա և ունենալու է իր արժանի տեղը։ Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Արցախի Հանրապետությունն ուներ 228 ձևավորված համայնք, այդ թվում՝ 11-ը քաղաքային»,-գրում է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։
Նա նշում է՝ այսօր՝ Արցախի հայաթափումից երեք տարի անց, մեր ավելի քան 100 հազար հայրենակիցների մեծ մասը դեռ շարունակում են պայքարել զրոյից կյանք կառուցելու համար։
«Նրանց խնդիրները միայն սոցիալական չեն․ կա նաև ծանր հոգեբանական և մարդկային բաղադրիչ։
Քաղաքական դիրքորոշումը չպետք է անդրադառնա բռնագաղթած արցախցիների իրավունքներին ու արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորությանը։ Սխալները հնարավոր է ուղղել, և դրա համար երբեք ուշ չէ»,-նշում է նա։
Տեսանյութում՝ ավելի մանրամասն։