Տիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալԱրձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի սննդային թունավորման պատճառների մասինՀավատը, դեպի Արցախ վերադարձի՝ միևնույն է չի կարող կորչել․ Արտակ ԶաքարյանՋրային կոմիտեի նախագահը վերանշանակվել է պաշտոնումԱշխատանքից ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա ՍվաջյանըԱրցախի իշխանությունը բոլոր քայլերը հաշվարկում են․ խաղաղությունը չպետք է ստանալ ազատության հաշվին. ԲաղունցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ
Արտակարգ դեպք՝ Երևանում․ 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և 1-ին, 2-րդ ու 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց
«Կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինի ազդանշանը Փաշինյանին․ ի՞նչ կկորցնի Հայաստանը
Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը
ԱՄՆ-ն Իրանում հարվածել է հարսանեկան արարողության անցկացման վայրին. կա 68 վիրավորՍեյրան Օհանյանը մեղադրվում է բնակարանների հատկացման գործընթացում չարաշահումների մեջ
Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Գագիկ Ծառուկյան
ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին. «Հրապարակ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիԻշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին. «Հրապարակ»Ադրբեջանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է
5 ամբիոնի վարիչի մրցույթ է հայտարարվել. «ՀրապարակԵթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք. ՊուտինԴիլիջանի ընտրողների թիվն ինչի՞ հաշվին է աճել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը․ «Ժողովուրդ»Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է. «Հրապարակ»Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է. «Հրապարակ»ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիրՁերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում․ «Ժողովուրդ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է զգալի առավելություններ բերել Հայաստանին․ ՊուտինՔաղաքացիներին «0%» են խոստանում, հետո՝ տոկոս գանձում․ ինչո՞ւ է ԿԲ-ն աչք փակում բանկերի արարքի վրա․ «Ժողովուրդ»Հայաստանը շահագրգռված է ՌԴ–ի հետ հարաբերությունների խորացմամբ․ ՓաշինյանՆոր նախազգուշացումներ է հրապարակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան դեսպանատների համար Կառլեն Հովհաննիսյանն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց ռուսական «Ակրոնի» կազմում ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի, ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը հայտնել է Գերմանիայի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկ Մարիա Խմելևայի դին Կալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ին խոստացել է «ջախջախիչ և ցավոտ» պատասխան հարվածներ հասցնել Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո անոնսել է իր առաջիկա այցը Մոսկվա Գերմանիան Ռուսաստանին է պատասխանատու համարել Լայպցիգի միջադեպի համար և փակում է ՌԴ հյուպատոսությունը ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ Նիդերլանդական գյուղում տասնյակ զինված անձանց մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ, վիրավորվել է երկու ոստիկան Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չենք տեղեկացրել, պետք է դրանից ելնել. Փաշինյանը՝ Պուտինին Ով է Ռուսաստան տեղափոխվող հայ ֆուտբոլիստը Կրեմլում «հեգնանքով» են արձագանքել ՇՀԿ գագաթնաժողովում Փաշինյանի՝ հայերենով ելույթին Թե ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․․․ անպատկերացնելի մի բան․ Ժաննա Ալեքսանյան ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ԻՀՊԿ-ի օբյեկտներին հասցված հարվածների մասին․ հաղորդվում է մի շարք շրջաններում որոտացած պայթյունների մասին
Մեկ այլ կազմակերպությանը միանալու օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ
Հասարակություն

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ։

Կենսագրությունը՝ 

Ծնվել է 1987 թ․ հուլիսի 23-ին, Մարտունի քաղաքում։

2013-2015 թթ․՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ, Կովկասյան մեդիայի կառավարման դպրոց, Թբիլիսի, լրագրության մագիստրոսի աստիճան։

2008-2010 թթ․՝ Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ, Մշակութաբանության բաժին, մշակութաբանության մագիստրոսի աստիճան։

2004-2008 թթ․՝ Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ, Մշակութաբանության բաժին, մշակութաբանության բակալավրի աստիճան։

2026 թվականի սեպտեմբերի 2-ին նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ։

2025-2026 թթ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ․
համակարգել է Հայաստանի միջազգային տնտեսական համագործակցության օրակարգը, այդ թվում՝ բազմակողմ զարգացման հաստատությունների, երկկողմ գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը։ Համակարգել և առաջ է մղել Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցությունը։ Վերահսկել է գիտելիքահեն տնտեսության զարգացման, մտավոր սեփականության իրավունքների ոլորտներում քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մշակումն ու իրականացումը։

2024-2025 թթ․՝ Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատ, գործադիր տնօրեն․
ներկայացրել է կազմակերպության և դրա անդամների շահերը ՀՀ կառավարության, ԱՄՆ կառավարության, միջազգային և դիվանագիտական կառույցների, գործարար համայնքի և Պալատի միջազգային ցանցի հետ հարաբերություններում։ Ղեկավարել է կազմակերպության շահերի պաշտպանության, հանրային կապերի և հաղորդակցության օրակարգերը, զարգացրել ռազմավարական գործընկերություններ և աջակցել օտարերկրյա ընկերությունների ու հնարավոր ներդրողների հետ կապերի ձևավորմանը։

2021-2023 թթ․՝ Ասիական զարգացման բանկ, Մանիլա, տնօրենի խորհրդական․
ներկայացրել և պաշտպանել է Հայաստանի Հանրապետության կառավարության և ընտրատարածքի անդամ երկրների շահերը Բանկի խորհրդում և ղեկավարության հետ աշխատանքներում։ Գործադիր տնօրենին տրամադրել է ռազմավարական խորհրդատվություն Բանկի ռազմավարական ուղղությունների, քաղաքականությունների և կառավարման բարեփոխումների վերաբերյալ։ Վերլուծել և առաջարկներ է ներկայացրել բանկի պետական և մասնավոր հատվածի ներդրումային ծրագրերի և տարբեր երկրների գործընկերության ռազմավարությունների վերաբերյալ։

2021 թ․՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն, փոխվարչապետի օգնական․
մասնակցել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մշակմանը, վերահսկել պետական և մասնավոր ֆինանսավորմամբ իրականացվող քաղաքաշինական զարգացման ծրագրերը, համակարգել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ իրականացվող ծրագրերի ընթացքը։

2016-2021 թթ․՝ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակ, արտաքին հարաբերությունների համակարգող․
մշակել է ՀՀ կառավարության և շահագրգիռ կողմերի հետ արտաքին կապերի և հաղորդակցության ռազմավարությունը, ապահովել ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքի, արդյունքների և ազդեցության վերաբերյալ հաղորդակցությունը։ Համագործակցել է պետական մարմինների, միջազգային ֆինանսական հաստատությունների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

2015-2016 թթ․՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամ, հաղորդակցության մասնագետ․
իրականացրել և համակարգել է հիմնադրամի հաղորդակցության ռազմավարության և հանրային կապերի աշխատանքների կազմակերպումը։ Մշակել է ռազմավարական հաղորդակցության փաստաթղթերն ու ծրագրերը։ Ապահովել է կազմակերպության գործունեության, ծրագրերի և նախաձեռնությունների հանրայնացումը ու տեսանելիությունը, մեդիայի, գործընկեր կազմակերպությունների հետ  արդյունավետ հաղորդակցությունը։ 

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։