Սեյրան Օհանյանը մեղադրվում է բնակարանների հատկացման գործընթացում չարաշահումների մեջ
Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Գագիկ Ծառուկյան
ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին. «Հրապարակ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիԻշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին. «Հրապարակ»Ադրբեջանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է
5 ամբիոնի վարիչի մրցույթ է հայտարարվել. «ՀրապարակԵթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք. ՊուտինԴիլիջանի ընտրողների թիվն ինչի՞ հաշվին է աճել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը․ «Ժողովուրդ»Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է. «Հրապարակ»Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է. «Հրապարակ»ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիրՁերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում․ «Ժողովուրդ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է զգալի առավելություններ բերել Հայաստանին․ ՊուտինՔաղաքացիներին «0%» են խոստանում, հետո՝ տոկոս գանձում․ ինչո՞ւ է ԿԲ-ն աչք փակում բանկերի արարքի վրա․ «Ժողովուրդ»Հայաստանը շահագրգռված է ՌԴ–ի հետ հարաբերությունների խորացմամբ․ ՓաշինյանՆոր նախազգուշացումներ է հրապարակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան դեսպանատների համար Կառլեն Հովհաննիսյանն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց ռուսական «Ակրոնի» կազմում ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի, ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը հայտնել է Գերմանիայի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկ Մարիա Խմելևայի դին Կալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ին խոստացել է «ջախջախիչ և ցավոտ» պատասխան հարվածներ հասցնել Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո անոնսել է իր առաջիկա այցը Մոսկվա Գերմանիան Ռուսաստանին է պատասխանատու համարել Լայպցիգի միջադեպի համար և փակում է ՌԴ հյուպատոսությունը ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ Նիդերլանդական գյուղում տասնյակ զինված անձանց մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ, վիրավորվել է երկու ոստիկան Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չենք տեղեկացրել, պետք է դրանից ելնել. Փաշինյանը՝ Պուտինին Ով է Ռուսաստան տեղափոխվող հայ ֆուտբոլիստը Կրեմլում «հեգնանքով» են արձագանքել ՇՀԿ գագաթնաժողովում Փաշինյանի՝ հայերենով ելույթին Թե ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․․․ անպատկերացնելի մի բան․ Ժաննա Ալեքսանյան ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ԻՀՊԿ-ի օբյեկտներին հասցված հարվածների մասին․ հաղորդվում է մի շարք շրջաններում որոտացած պայթյունների մասին
Մեկ այլ կազմակերպությանը միանալու օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ըԵրևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ըՆերկայացվել է քաղաքաշինության բնագավառում ԱԲ-ի գործիքակազմերի կիրառման նախնական գաղափարներըՓրկարարները դուրս են բերել արգելափակված քաղաքացունՎեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»Փոխվարչապետը վերանշանակումներ է արելՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիք են մեկնելԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներՀՀ–ում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆՌուբինյանն ու Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ, հեռախոսներ, այլ արգելված իրեր
Մամուլ

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պետությունը միլիոններ է գտնում պարգևավճարների ու վարչապետի հեծանվավազքի համար, բայց երեխա սպասող կանանց մայրության նպաստը ժամանակին վճարելու հարցում՝ պատճառաբանություններ։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու նպատակ է հռչակել, պետության ժողովրդագրական քաղաքականության ամենակարևոր շահառուներից մեկը՝ մայրանալու պատրաստվող կինը, հայտնվում է բյուրոկրատական խնդիրների առաջ։ «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է բազմաթիվ դժգոհություններ մայրության և ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման ուշացումների վերաբերյալ։ Քաղաքացիների դժգոհություններին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ի պատասխան մեր հարցումների, պարզաբանել է, թե հակադարձում է՝ խնդիրը շատ դեպքերում ոչ թե ուշացումն է, այլ նպաստի իրավունքի բացակայությունը։ Մինչդեռ մեզ դիմած քաղաքացիները ստացել էին նպաստը, բայց ամիսների ուշացումներով։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցը շատ պարզ էր․ մայրության նպաստները, որոնց հաշվարկն իրականացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ վճարումը՝ ՀՀ ՊԵԿ-ը, ուշացումների պատճառներն ու հաշվարկի մեթոդները ի՞նչ տրամաբանական և օրենսդրական հիմքեր ունեն։ Հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ քաղաքացիների դիմումների մեծ մասի ուսումնասիրությամբ պարզվել է՝ նրանք նպաստի իրավունք չեն ունեցել։ Խոսքը, մասնավորապես, այն դեպքերի մասին է, երբ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բացվել է չվճարվող կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում։ Մայրության նպաստների դեպքում ևս կան սահմանափակումներ։ Նախարարության փոխանցմամբ՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը նպաստ չի կարող ստանալ, եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում օրենքով նախատեսված դեպքերում չի դադարեցրել ձեռնարկատիրական գործունեությունը կամ ունի չկատարված հարկային պարտավորություններ։ Սակայն նախարարության պատասխանը մի կարևոր հարց բաց է թողնում՝ իսկ նպաստի իրավունք ունեցող քաղաքացիների վճարումների ուշացումների քանի՞ դեպք է արձանագրվել և ինչո՞վ են դրանք պայմանավորված։

Գերատեսչությունը չի ներկայացրել նաև, թե դիմումների ընդհանուր թվից քանիսն են վերաբերում իրական ուշացումներին, քանիսը՝ նպաստի իրավունքի բացակայությանը, և միջինում որքան ժամանակ է պահանջվում նպաստի հաշվարկից մինչև գումարի փոխանցումը։

Այսպիսով, քաղաքացիների բարձրաձայնած՝ «ինչո՞ւ է մայրության նպաստը ուշանում» հարցի փոխարեն Սոցապը հիմնականում ներկայացնում է՝ «ինչո՞ւ որոշ քաղաքացիներ նպաստ չեն ստանում» պատասխանը։ Իսկ այն հարցը, թե արդյոք համակարգում կան վարչարարական կամ տեխնիկական խնդիրներ, որոնք ձգձգում են օրինական շահառուների վճարումները, շարունակում է մնալ չպարզաբանված։

Պետության առաջնահերթությունների այս հակադրությունն առավել քան ուշագրավ է․ մի կողմից՝ պետական համակարգում աշխատողներին խոշոր պարգևավճարներ են հատկացվում, իսկ վարչապետի մասնակցությամբ հեծանվավազքի ծրագրին ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվում է շուրջ 2 մլն դոլարի դրամաշնորհ, մյուս կողմից՝ երեխա ունենալու և ընտանիքը համալրելու փուլում գտնվող քաղաքացիների համար նախատեսված մայրության նպաստների վճարումը կարող է ձգձգվել կամ ընդհանրապես չիրականացվել։ Ստացվում է՝ պետությունը միլիոններ է գտնում միջոցառումների և պարգևատրումների համար, բայց սոցիալական ու ժողովրդագրական նշանակություն ունեցող մայրության նպաստների հարցում քաղաքացիներին թողնում է սպասման մեջ։

Սա առավել ուշագրավ է հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու հռչակած նպատակի ֆոնին․ ժողովրդագրական աճը միայն հայտարարություններով խթանել հնարավոր չէ, եթե պետության կողմից մայրությանն ուղղված սոցիալական աջակցությունը ժամանակին և հասանելի չի լինում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։