Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք. Պուտին
Գյումրիում ռուսական ռազմաբազան կարող է վաղը չլինել, եթե Երևանը շահագրգռված չէ դրանով:
Այս մասին Բիշքեկում լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը նախօրեին ժամանել էր Ղրղզստան, որտեղ մասնակցել էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ էր անցկացրել։
«Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք։ Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ՝ իր կողքին, լինի ռուսական ռազմական որևէ ներկայություն, ապա մենք կմնանք, կաշխատենք և կհամագործակցենք», — ասել է Պուտինը։