Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներՆեթանյահուն պատրաստ է հանուն միասնության կառավարության Այզենկոտի հետ փոխատեղմամբ երկրորդը ստանձնել վարչապետի պաշտոնըՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացուԴենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԴավիթ Խուդաթյանը կգործուղվի ԼոնդոնԽորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղարՀԷՑ-ում 10 տարի ստուգումներ են արել, բայց 0 դրամի խախտում չեն հայտնաբերել. ինչո՞ւ է ՀԷՑ-ն այսօր իշխանության թիրախում
Մամուլ

Քաղաքացիներին «0%» են խոստանում, հետո՝ տոկոս գանձում․ ինչո՞ւ է ԿԲ-ն աչք փակում բանկերի արարքի վրա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը Կենտրոնական բանկին կոնկրետ խնդիր է ներկայացրել՝ քաղաքացիները դժգոհում են, որ բանկերը «0% ապառիկ» կամ «անտոկոս ապառիկ» են խոստանում, բայց վարկը ձևակերպելուց հետո, պարզվում է, ամիսներ անց քաղաքացիները անտոկոս վարկի համար վճարում են տոկոս։ ԿԲ-ն մատնանշում է օրենքը, իսկ իրականությունը դրանից չի փոխվում։ «Ժողովուրդ» օրաթերթը երկարատև սպասումից հետո ԿԲ-ից ստացավ պատասխան, որը փաստացի շրջանցում է խնդրի ամենակարևոր հատվածը։ Կենտրոնական բանկը մանրամասն ներկայացնում է, որ սպառողն իրավունք ունի վարկը վաղաժամկետ մարել, որ ավել վճարումը պետք է ուղղվի մայր գումարի նվազեցմանը, որ պետք է փոխվի մարման ժամանակացույցը, և որ բանկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել հաճախորդին։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ-ին սա չէր հարցրել։ Մեր հարցը շատ ավելի պարզ էր․ եթե քաղաքացին, օրինակ, «անտոկոս» 6 կամ 12-ամսյա ապառիկի շրջանակում նախատեսվածից ավելի գումար է վճարում, այդ գումարը փաստացի ինչպե՞ս է հաշվանցվում, և արդյոք բանկն իրավունք ունի այն տեղափոխել հաջորդ՝ արդեն տոկոսով գործող ժամանակահատված։ ԿԲ-ի պատասխանից այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել։

Ավելին՝ ԿԲ-ն ինքն է ընդունում, որ ներկայացված դեպքերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է՝ խնդիր լինի վարկավորման ծախսի նվազեցման գործընթացում, և նշում է, որ ուսումնասիրության ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, կարող են իրականացվել վերահսկողական միջոցառումներ։ Այսինքն՝ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրը ԿԲ-ն ամբողջությամբ չի հերքում։ Ընդհակառակը՝ ասում է, որ հնարավոր խնդիր կա, բայց դրա վերջնական գնահատականը դեռ չկա։ Այստեղ արդեն հարց է առաջանում՝ իսկ մինչ ԿԲ-ն ուսումնասիրում է, քաղաքացին ի՞նչ պետք է անի․ ինչո՞ւ պետք է վճարի անտոկոս վարկի խոստմամբ վերցված ապառիկի տոկոսները։ Բանկը նրան «0% ապառիկ» է ներկայացնում, քաղաքացին վստահում է այդ պայմանին, վերցնում է վարկը, սկսում վճարումները, ամիսներ հետո պարզվում է, որ իր կատարած ավել վճարումն աշխատում է իր դեմ։ Եվ երբեք չի լինում այնպես, որ անտոկոս վարկը հնարավոր լինի մարել վարկի ժամանակացույցից շուտ՝ իրականում անտոկոս պայմանով։ Սա սովորական պայմանագրային մանրուք չէ։ Եթե պրոդուկտը շուկայում գովազդվում է որպես «0%» կամ «անտոկոս», սպառողը պետք է հասկանա՝ ինչ է իրականում իրեն առաջարկվում։ Իսկ եթե այդ «0 տոկոսի» տակ կան այնպիսի պայմաններ, որոնց պատճառով քաղաքացին հետագայում հայտնվում է տոկոս վճարելու իրավիճակում, ապա առնվազն սպառողի տեղեկացվածության և մոլորեցման լուրջ հարց է առաջանում։

Իսկ ո՞վ է վերահսկում բանկերին։

Այս պատմության ամենահետաքրքիր հատվածը հենց այստեղ է։ Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ վերահսկող և կարգավորող մարմին է։ Հետևաբար, երբ քաղաքացիներից ստացվում են ոչ թե մեկ, այլ բազմաթիվ նմանատիպ ահազանգեր, ԿԲ-ի պատասխանատվությունը միայն օրենքի դրույթները մեջբերելը չէ, այլ հարցին գլոբալ լուծում տալը՝ առավել ևս լրացուցիչ ժամանակ էին խնդրել՝ խնդիրը ուսումնասիրելու համար։ Մեր հարցման մեջ ԿԲ-ին ուղիղ հարցրել էինք՝ քանի՞ նման բողոք է ստացել վերջին երեք տարիներին, քանի՞ բանկում է ուսումնասիրել այդ պրակտիկան, արձանագրվե՞լ են արդյոք խախտումներ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել։ Սակայն այս հարցերի փոխարեն ստացել ենք հիմնականում օրենսդրական պարզաբանումներ։ Ստացվում է՝ մենք ԿԲ-ին հարցնում ենք՝ բանկերը սպառողին խաբո՞ւմ են, իսկ ԿԲ-ն պատասխանում է՝ ինչպես պետք է բանկերը գործեն օրենքով, բայց չի ասում՝ խաբում են, թե ոչ։

Եթե ԿԲ-ն համարում է, որ խախտում չկա, պետք է հստակ ասի։ Եթե կան խնդիրներ, պետք է հայտնի՝ որ բանկերում, ինչ ծավալով և ինչ հետևանքներով խնդիրներ կան։ Իսկ եթե ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, ապա այդ ընթացքում ինչո՞ւ է «0% ապառիկ» գովազդը շարունակում գործել նույն պայմաններով։ Որպես բանկերի լիցենավորող և վերահսկող մարմին՝ ԿԲ-ի առաքելությունը չպետք է սահմանափակվի նրանով, որ քաղաքացիներին հիշեցնի օրենքի գոյության մասին։ ԿԲ-ն պետք է պաշտպանի սպառողին։ Եվ այս դեպքում հարցը ոչ միայն բանկերին է ուղղված, այլ առաջին հերթին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ որպես այդ բանկերի լիցենզավորող մարմնի ղեկավար։ Հիշեցնենք, որ ԿԲ հիմնական գործառույթներից մեկը սպառողների իրավունքների պաշտպանությունն է։

Ըստ պաշտոնական ձևակերպման՝ «ԿԲ-ն ապահովում է, որ երկրի բոլոր ֆինանսական կազմակերպությունները գործեն ազնիվ և պատասխանատու։ Անկախ նրանից՝ սպառողը դիմում է վարկի համար, թե բացում խնայողական հաշիվ, ԿԲ-ն աշխատում է, որպեսզի նրանք ստանան արդար վերաբերմունք, ստանան համապատասխան տեղեկատվություն և խուսափեն մոլորեցնող վարքից կամ թաքնված ռիսկերից»։ Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ վերցնում են անտոկոս վարկ, օրինակ՝ 6 ամսով, վճարում են առաջին երեք ամիսը սահմանված գրաֆիկից շատ, այնուհետև սկսում է գործել 7-րդ ամսվա համար նախատեսված տոկոսը։ Այսինքն՝ 0 տոկոսանոց վարկը դառնում է սովորական տոկոսով վարկ։ Սա՞ է արդար վերաբերմունքը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։