Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ին խոստացել է «ջախջախիչ և ցավոտ» պատասխան հարվածներ հասցնել Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո անոնսել է իր առաջիկա այցը Մոսկվա Գերմանիան Ռուսաստանին է պատասխանատու համարել Լայպցիգի միջադեպի համար և փակում է ՌԴ հյուպատոսությունը ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ Նիդերլանդական գյուղում տասնյակ զինված անձանց մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ, վիրավորվել է երկու ոստիկան Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չենք տեղեկացրել, պետք է դրանից ելնել. Փաշինյանը՝ Պուտինին Ով է Ռուսաստան տեղափոխվող հայ ֆուտբոլիստը Կրեմլում «հեգնանքով» են արձագանքել ՇՀԿ գագաթնաժողովում Փաշինյանի՝ հայերենով ելույթին Թե ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․․․ անպատկերացնելի մի բան․ Ժաննա Ալեքսանյան ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ԻՀՊԿ-ի օբյեկտներին հասցված հարվածների մասին․ հաղորդվում է մի շարք շրջաններում որոտացած պայթյունների մասին
Մեկ այլ կազմակերպությանը միանալու օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ըԵրևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ըՆերկայացվել է քաղաքաշինության բնագավառում ԱԲ-ի գործիքակազմերի կիրառման նախնական գաղափարներըՓրկարարները դուրս են բերել արգելափակված քաղաքացունՎեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»Փոխվարչապետը վերանշանակումներ է արելՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիք են մեկնելԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներՀՀ–ում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆՌուբինյանն ու Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ, հեռախոսներ, այլ արգելված իրերՔՏՀԱՏՄ-ը վերահսկողություն իրականացրել Կոտայքի մարզի մի շարք կրթական հաստատություններումՇանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը ԻրանինԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու և «BMW»-ով դիմել փախուստի․ կան վիրավորներԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգաԷրդողանն ու Ալիևը Բիշքեկում խոսել են տարածաշրջանային խաղաղության և կայունության հետագա ամրապնդման վերաբերյալ հարցերի շուրջԵրկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵԵթե միջազգային առևտրով արդեն զբաղվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ապա ո՞րն է այդ առևտուրն ԱԳՆ-ի անվան հետ կապելու իմաստըԳանձաքարի դպրոցում ՄԻՊ-ը կարևորել է ուսումնական հաստատությունների պայմանների բարելավման աշխատանքներըԱյս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆԱյսօրվանից տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով25-օրյա վարժանքների այս ձևաչափը շատ լուրջ բարելավման խնդիր ունի. Դավիթ Տոնոյան
Արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն. Օրենքն ուժի մեջ մտավ
Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում կան զոհեր և վիրավորներՍուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանըՃամբարակ տանող ճանապարհի սողանքային տեղամասերում կատարվում են ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներՄԱԿ-ը որևէ դեր չի ունեցել Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման գործում. Իլհամ ԱլիևԻնչ գեղեցիկ են շինությունները, փողոցները. Էդգար Ղազարյանի սարկազմը՝ «ակադեմիական քաղաքի» մասին (տեսանյութ)ՀՀ պետականության միակողմանի կախվածությունն Ադրբեջանից և Թուրքիայից կործանարար է. Լևոն ԶուրաբյանՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 974-իՌուբեն Ռուբինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորություններըԵՄ-ն 2023 թվականից ի վեր չի կարողացել Կիևի համար տրամադրել 6.6 միլիարդ եվրո. ԿալլասՍտեփան Ասատրյանը պետք է հերքի Միքայել Սրբազանի մասին տարածած զրպարտիչ տեղեկություններն ու որպես փոխհատուցում վճարի 1 միլիոն դրամԲաքուն և Երևանն աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ. Իլհամ ԱլիևՔաղաքապետարանն ու թաղապետարանը մեզ ներում շնորհեցին, թողեցին ապրել. Շենգավիթի ապօրինի տների բնակիչներ (տեսանյութ)
Միջազգային

Նիդերլանդական գյուղում տասնյակ զինված անձանց մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ, վիրավորվել է երկու ոստիկան

Գերմանիայի սահմանից ոչ հեռու գտնվող նիդերլանդական Օվերասելտ գյուղում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս երկու ոստիկան վիրավորում է ստացել, հայտնում է dpa-ն:

Միջադեպից հետո ոստիկանությունը մի քանի ժամով շրջափակել է Նեյմեխենի մոտակայքում գտնվող գյուղը, իսկ տեղի տարրական դպրոցը փակվել է: Իրավապահները կասկածյալների որոնման լայնամասշտաբ գործողություն են իրականացրել՝ ներգրավելով ոստիկանական մի քանի ստորաբաժանումներ և ուղղաթիռներ: Ոստիկանության տվյալներով՝ կան ձերբակալվածներ:

Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակմանը կարող էին մասնակցած լինել տասնյակ զինված անձինք: Ականատեսները պատմել են, որ նրանցից ոմանք թաքնվել են եգիպտացորենի արտում: Ենթադրյալ ավտոմեքենաները, որոնցով կասկածյալները փորձել են փախուստի դիմել, կանգնեցվել են տարածաշրջանի երկու մայրուղիներում:

De Telegraaf թերթի փոխանցմամբ՝ տեսահսկման տեսախցիկներն արձանագրել են դիմակավորված շուրջ 30 զինված անձանց: Հաղորդվում է, որ տասնյակ երիտասարդ տղամարդիկ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 4:00-ին վազել են գյուղի միջով, նրանցից ոմանք զինված են եղել հրացաններով:

Հրաձգության պատճառները պաշտոնապես դեռևս չեն հայտնվում: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը կարող է կապված լինել նարկոկլանների ներսում տեղի ունեցած բախման հետ:

Ենթադրվում է, որ կրակ են բացել «Բոլլե Յոս» մականունով հայտնի, կոկաինի մաքսանենգությամբ զբաղվող նարկոբարոն Յոս Լեյդեկերսի խմբավորման հետ կապ ունեցող անձի տան ուղղությամբ: Լեյդեկերսը համարվում է Եվրոպայում ամենափնտրվող նարկոբարոններից մեկը:

Վիրավորված երկու ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը շարունակում է քննությունը և դեռևս չի հայտնում ձերբակալվածների ստույգ թիվը: