Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը
Սեպտեմբերի 3-ին, Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Վաղարշապատ քաղաքի Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը և կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10:30-ին։