Ինչ գեղեցիկ են շինությունները, փողոցները. Էդգար Ղազարյանի սարկազմը՝ «ակադեմիական քաղաքի» մասին (տեսանյութ)
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը սեպտեմբերի 1-ը դիմավորել «ակադեմիական քաղաքում»։
«Հիմա գտնվում եմ Հայաստանի ակադեմիական քաղաքում, որը Հայաստանի կառավարության գլխավոր գերակայություններից էր, ծրագրերից էր՝ ունենալ նման քաղաք։ Տեսեք ինչ գեղեցեիկ են մեր ակադեմիական քաղաքի շինությունները, փողոցները, կրթական տարբեր կլաստերները»,- ցուցադրելով քարքարոտ տարածքը՝ հեգնաքով նշում է Ղազարյանը։
Ըստ նրա, կառավարությունը հռչակել է կրթությունն ամեն ինչից առավել է, ամենակարևոր ուղղություններից.
««Չնայած այս տարվա սեպտեմբերի 1-ից մոտ 229 հանրակրթական դպրոցներ պետք է, ըստ էության, փակվեն»։